o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԺ նախկին աշխատակիցը դատի է տվել Արարատ Միրզոյանին եւ Տիգրան Գալստյանին

17.09.2019 13:41 ԻՐԱՎՈՒՆՔ
ԱԺ նախկին աշխատակիցը դատի է տվել Արարատ Միրզոյանին եւ Տիգրան Գալստյանին

ԱԺ իրավաբանական վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Սպարտակ Առաքելյանը, որը կառուցվածքային փոփոխությունների հետեւանքով հայտնվել էր կադրերի ռեզերվում, ՀՀ վարչական դատարան դատական հայց է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի եւ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։

Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Նա պահանջում է անվավեր ճանաչել հուլիսի 13-ին հաստատված հաստիքացուցակը, որի պատճառով ինքը հայտնվել է կադրերի ռեզերվում։

«Կ-218-Ա կարգադրությունը  ներառյալ՝ կարգադրությամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկը՝ 1-ին հավելվածը/ եւ 13.07.2019թ. Կ-219-Ա կարգադրությունը /ներառյալ՝ կարգադրությամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակը՝ 1-ին հավելվածը/ անվավեր ճանաչել»,–նշված է պահանջի մեջ։

Հայցը ներկայացվել է սեպտեմբերի 13-ին։ Գործը մակագրվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА