o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ն և Ճապոնիան մաքսատուրքերի վերաբերյալ նախնական համաձայնության են հասել

17.09.2019 10:55 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-ն և Ճապոնիան մաքսատուրքերի վերաբերյալ նախնական համաձայնության են հասել

ԱՄՆ-ն և Ճապոնիան առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ նախնական համաձայնության են եկել, գրում է Reuters գործակալությունը՝ Սպիտակ տան մամուլի ծառայության հայտարարությանը հղումով:

WSJ.ԱՄՆ-ն Եգիպտոսին պատժամիջոցներով է սպառնում ռուսական Սու-35-ի գնման համար

«Ուրախ եմ հայտնել, որ իմ վարչակազմը կարողացել է հասնել Ճապոնիայի հետ սակագնային խոչընդոտների վերաբերյալ նախնական համաձայնության, և ես մտադիր եմ համաձայնագիրը կնքել առաջիկա շաբաթներին»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:

Սակայն Ճապոնիայի համար վճռական հարցի վերաբերյալ, ինչպես գրում է աղբյուրը, Թրամփի հայտարարությունը չի բացահայտել, թե արդյոք նա համաձայնել է չեղարկել ճապոնական տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի համար «սպառնալից մաքսատուրքերը», թե ոչ:

2018 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ն հայտնել էր, որ պատրաստվում է հասնել Ճապոնիայի իշխանությունների կողմից ավտոմեքենաների և գյուղատնտեսական արտադրանքի մաքսատուրքերի նվազեցմանը:

   

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА