o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Անուրախ Հայաստան՝ վտանգավոր ընթացքով»

17.09.2019 00:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Անուրախ Հայաստան՝ վտանգավոր ընթացքով»

«Որքան էլ հանրային հեռուստատեսության երկարաշունչ հաղորդումը ժպտալու խորհուրդ տա, իսկ վարչապետը ֆուտբոլը համարի ազգային-պետական նշանակության ճակատ ու այնտեղ տեղավորի Վանեցյանին, այնուամենայնիվ «նոր Հայաստանում» ժպտալու առիթ գրեթե չկա, ոչ էլ՝ ֆուտբոլով հրապուրվելու սիրտ։

Արթուր Վանեցյանը Վադուցում ներկա կլինի Հայաստանի հավաքականի խաղին

Չկա, որովհետեւ Հայաստանում կատարվում են ազգային-պետական նշանակության դեպքեր, որոնց գնահատական չտալը, նրանց սպառնալիքները չտեսնելը, հետեւություններ չանելը նշանակում է չգիտակցել, թե ինչ վտանգավոր ընթացք է որդեգրել երկիրը։

ԱԱԾ-ի պետի հրաժարականին կարելի էր եւ չանդրադառնալ, եթե վերջինս չուղեկցվեր մեր իրականությունն ախտորոշող, ըստ էության երկրի եւ պետականության կառավարման որակները գնահատող հիմնավորումներով«Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են»։

«Այս ոչնչատեսիլ ընթացքը պետք է կասեցնել». Լիլիթ Գալստյան

Արթուր Վանեցյանի այս գնահատականներն՝ իբրեւ բովանդակություն չեն զարմացնումմենք /դաշնակցությունը/ դեռ ամիսներ առաջ նույն գնահատականն ենք տվել երկրի կառավարման եւ որոշումներ ընդունելու որակներին, երկրի անհասկանալի, տագնապեցնող ընթացքին, երկիրը ցնցումների եւ հանրային բախումների տանող անհեռանկար քաղաքականությանը։

Խնդիրն հատկապես այն է, որ այսպիսի գնահատականներ է հնչեցնում մեր ազգային անվտանգության ողջ համատեքստին, հորիզոնական եւ ուղղահայաց զարգացումներին, ողջ տեղեկատվությանը տիրապետող մի բարձրաստիճան պաշտոնյա, որից վեր, երկրի կառավարման բուրգում ընդամենը մեկ պաշտոն կա։

Մենք ֆլեշմոբի վերածելու հայրենիք չունենք. Արթուր Թովմասյան

Ցավալի է, բայց օբյեկտիվորեն այս խոստովանություն-գնահատականը ուղղված է թե՛ ներքին սպառողին, թե՛ արտաքին․․․ Ավելին չասեմ։
Բայց Վանեցյանն այստեղ վերջակետ չի դնում, շարունակում է
«Իմ հրաժարականը թող լինի «կանգ առ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:

Արթուր Վարդանյանին շտապ վիրահատել են

Քայլողներին ուղղված Վանեցյանի կանգնելու կոչն էլ բովանդակային իմաստով չի զարմացնումմենք նրանց դեղին քարտ դեռ ամիսներ առաջ էինք ցույց տվել։

Մի կողմից ԱԱԾ-ի արդեն նախկին տնօրենի հայտարարությունը գալիս է ապացուցելու, թե դեռ ամիսներ առաջ որքան դիպուկ ենք եղել մեր ախտորոշումներում, եւ միեւնույն ժամանակ էլ ավելի խորացնում տագնապս, որովհետեւ վստահ եմ, որ մեր ազգային անվտանգության սպառնալիքներին տիրապետող բարձրագույն պաշտոնյայից ինչ աներեւակայելի ճիգ է պահանջվել այսպիսի ուղերձի համար։ Գրեթե Հեմինգուեյի ոճով, այսբերգի պես, որն ընդամենը գագաթն է ցուցադրում։

Արցախյան պայքարն ու Հայաստանի Անկախությունը «Իրավունք»-ի կարևորագույն ընթացքն են.ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ

Բայց, ըստ էության «Իմ քայլը» կանգ առ-ի ոչ տրամադրություն ունի, ոչ էլ՝ խոհեմություն։ Ավելին, Ա Միրզոյանի այսօրվա կոչով նոր հարձակում է սպասվում դատաիրավական համակարգի վրա։ Առայժմ, կարծես շատ հեշտ է թվում՝ մի ութսուն հոգով, թաքնվել ժողովրդի կամ հանրային պահանջի ներքո, հերոսաբար ջախջախել իշխանության ճյուղերի տարանջատման սահմանադրական նորմը։ Տղաներ եւ աղջիկներ, մի՞թե չեք գիտակցում, որ որդեգրել եք հակասահմանադրական, քաղաքական ցնցումների մի ընթացք, որը պարզապես կասեցնում է մեր երկրի բնականոն զարգացումը, որը մաշում եւ հիասթափեցնում է հանրությանը, ազդում մեր միջազգային վարկանիշի վրա։ Գալու է չէ՞ քարեր հավաքելու ժամանակը։ Մի՞թե դժվար է հասկանալ, որ Արցախյան հակամարտություն դիմագրավող երկիրը քաղաքական եւ բարոյական այլ արժեքներով եւ այլ ռեժիմում պիտի ապրեր։ Բայց հիմա ձեզ բովանդակությունը եւ արդյունքները չեն հետաքրքրում։ Դուք մտահոգ եք ավելի կարեւոր խնդրով ո՞վ է գրել Վանեցյանի տեքստը

Արթուր Բաղդասարյանը վաճառել է «Էյ Ջի էլեկտրոնիկս»-ի տարածքը. «Ժամանակ»

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ

ՀՅԴ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ԱՆԴԱՄ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА