o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Վլադիմիր Կարապետյանի արձագանքը վառ ապացույցն էր՝ կառավարությունում «առաջնայինը երկրորդականից չտարբերելու»

17.09.2019 00:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​Վլադիմիր Կարապետյանի արձագանքը վառ ապացույցն էր՝ կառավարությունում «առաջնայինը երկրորդականից չտարբերելու»

«Արթուր Վանեցյանի հրաժարականին ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի արձագանքը կառավարության գործելաոճում «առաջնայինը երկրորդականից չտարբերելու» վառ ապացույցն է, որին իր հրաժարականում անդրադարձել էր Արթուր Վանեցյանը», - այս մասին նշում է քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ եւ մանրամասնում. «Շրջանցելով ԱԱԾ պետի հրաժարականի համար հիմք ծառայած բուն պատճառները, վարչապետի մամուլի քարտուղարին (իշխանություններին) հետաքրքրում է այն հարցը, թե ով է գրել հրաժարականի տեքստը: Սրանից մեկ տարի առաջ էլ նույն վերաբերմունքը ցուցաբերվեց հայտնի գաղտնալսման հանդեպ, երբ անտեսելով քրեական հիմքեր պարունակող դրա բովանդակությունը հետաքրքրության կենտրոնում հայտնվեց այն հարցը, թե ով է կատարել գաղտնալսումը»:

Արթուր Վանեցյանը Վադուցում ներկա կլինի Հայաստանի հավաքականի խաղին

Հիշեցնենք, որ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրարականի հայտարարությանը՝ մասնավարոպես նշելով.  «Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն: Գեներալ Վանեցյանին հորդորում ենք չկորցնել սպայի արժանապատվությունը, որին ինքը հղում է անում»։
 

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА