o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սրբապղծություն եւ հոգեւոր հանցագործություն». հոգեւորականները կոչ ենք անում իրավապահներին պատասխանատվության ենթարկել հակաեկեղեցականներին

16.09.2019 23:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Սրբապղծություն եւ հոգեւոր հանցագործություն». հոգեւորականները կոչ ենք անում իրավապահներին պատասխանատվության ենթարկել հակաեկեղեցականներին

Գեղարքունյաց թեմի առաջնորդարանում, նախագահությամբ առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. ՊԱՐԹԵՎ վարդապետ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ, այսօր տեղի է ունեցել թեմի եկեղեցականաց ժողով, որի ընթացքում անդրադարձ է կատարվել նախորդ օրը Սուրբ Խաչի տոնին մի խումբ անձանց կողմից Մաքենիսի վանական համալիրի հանդեպ կատարված ոտնձգությանը։ Եկեղեցականները հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.

ԵԺԿ-ն շուտով հատուկ հայտարարություն կընդունի. Արմեն Աշոտյան

«Սեպտեմբերի 15-ին, երբ Հայ Առաքելական Եկեղեցին նշում էր մեր ժողովրդի համար նվիրական տոներից մեկը՝ Սուրբ Խաչի տոնը, մի խումբ անձինք, կարգալույծ հռչակված եւ աշխարհականների շարքը դասված Արմեն Առաքելյանի եւ Ղազարոս Կյուրեղյանի ղեկավարությամբ, բացելով Մաքենյաց վանքի Ս. Աստվածածին եկեղեցու փականը, ներսում կատարել են հակականոնական ծիսակատարություն։ Համաձայն մեր Եկեղեցու կարգաց եւ կանոնաց աշխարհական անձինք իրավունք չունեն իրականացնել խորհրդակատարություններ։ Ծեսի կատարման իրավունքը վերապահված է բացառապես եկեղեցական ձեռնադրություն եւ օծում ունեցող հոգեւորականին, ինչից Ղազարոս Կյուրեղյանը եւ Արմեն Առաքելյանը զրկված են իրենց կարգազանց ընթացքի համար։ Նրանց այսօրինակ արարքը ոչ այլ ինչ է, քան սրբապղծություն եւ հոգեւոր հանցագործություն։ Իրավական առումով տեղի ունեցածը դիտարկելով ներխուժում եւ զավթում՝ կոչ ենք անում իրավապահ մարմիններին պատասխանատվության ենթարկել վերոնշյալ անձանց, որոնք հայտնի են իրենց հակականոնական ընթացքով, նախորդիվ դրսեւորած դատապարտելի վարքագծով եւ գործողություններով։

Ոչ մի հականիկոլական ճակատ առանց Հանրապետականի արդյունավետ եւ բավարար ուժեղ չի լինելու. Արմեն Աշոտյան

Տեղի ունեցածը խաթարում է նաեւ Տիրախնամ մեր թեմի հոգեւոր-եկեղեցական կյանքը, որի պատասխանատվությունը կրում են հիշյալ անձերը: Մենք նախանձախնդիր ենք Տիրախնամ մեր թեմի կանոնական տարածքից ներս եկեղեցական կարգուկանոնի պահպանմանը։ Մենք՝ հոգեւորականներս, մեր հավատացելոց հետ համախմբված, ստիպված ենք լինելու անհրաժեշտության դեպքում նույնիսկ բազկով պաշտպանելու մեր սրբավայրերը նման սրբապղծություններից։

Գարեգին Նժդեհի վրա հարձակումը պատահական չէ, եւ չի սահմանափակվում միայն ալիեւյան տխրահռչակ ելույթով. Արմեն Աշոտյան

Կոչ ենք անում հավատացյալ մեր ժողովրդին զգուշանալ գառան մորթով նման գայլերից եւ, նեցուկ լինելով իրենց իրական հովիվներին, պայքարելու մեր սրբավայրերի հանդեպ կատարվող ոտնձգությունների դեմ՝ ի խնդիր Տիրախնամ մեր թեմի զորացման եւ պայծառության»։

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА