o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պուտինը մեջբերում է կատարել Ղուրանից եւ Էր Ռիադին առաջարկել է С-400-ներ գնել

16.09.2019 22:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պուտինը մեջբերում է կատարել Ղուրանից եւ Էր Ռիադին առաջարկել է С-400-ներ գնել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սաուդյան Արաբիային առաջարկել է ռուսական զենիթահրթիռային С-400 կամ С-300 համալիրներ գնել՝ նկատի ունենալով թագավորության նավթային օբյեկտների վրա դրոնների հարձակումը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

ՊՈՒՏԻՆԸ ՉԻ ԿԱՐԴՈՒՄ ԹՐԱՄՓԻ ԹՎԻԹԵՐՅԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ

Պատասխանելով նավթավերամշակման գործարանների վրա հարձակման մասին հարցին՝ Ռուսաստանի ղեկավարը մեջբերում է կատարել Ղուրանից․ «Սուրբ Ղուրանում ասվում է, բացի քո ցեղի պաշտպանությունից, բռնության ցանկացած տեսակի անթույլատրելիության մասին։ Ահա իր ցեղը, իր երկիրը պաշտպանելու համար մենք կարող ենք Սաուդյան Արաբիային համապատասխան օգնություն ցուցաբերել»։

Նրա խոսքերով, թագավորության ղեկավարությանը «բավական է իմաստուն պետական որոշում կայացնել» եւ Իրանի օրինակով С-300-ներ կամ Թուրքիայի օրինակով С-400-ներ գնել։

Ռուհանիի հստակեցնող հարցին, թե որն է ավելի լավ գնել՝ С-300-ը թե С-400-ը, Պուտինը պատասխանել է․ «Թող ընտրեն»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА