o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հրայր Թովմասյանի հանդեպ կսկսվի գործընթաց

16.09.2019 19:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հրայր Թովմասյանի հանդեպ կսկսվի գործընթաց

Րոպեներ առաջ ավարտվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում տեղի է ունենում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հանդեպ կսկվի գործընթաց, քանի որ նա այս ընթացքում խախտումներ է կատարել:

Ավելի հեշտ է ինձ ու ձեզ մեղադրել Լենինի դեմ մահափորձ անելու, քան Բաբլոյանին՝ ՍԴ իշխանությունը յուրացնելու մեջ. Շարմազանով (Տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցությունն այսօրվա հրավիրած նիստին քննարկել է 2 հարց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Առաջինը քննարկվել է  քննիչ հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ ԲՀԿ-ի կողմից ներկայացված առաջարկը, ինչը տարածքային հանձնաժողովի պատգամավորների կողմից կքննարկվի, ապա «Իմ քայլի» պատգամավորները կմիանան այդ նախաձեռնությանը:

Լիլիթ Մակունցը նշեց, որ քննարկվել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը՝ Սահմանադրական դատարանի իրավիճակի շուրջ:

«Խմբակցությունը որոշեց Սահմանադրական դատարանի դատավոր-անդամներից մեկի նկատմամբ սկսել գործընթաց՝ լիազորությունները դադարեցնելու» վերաբերյալ, խոսքը Հրայր Թովմասյանի մասին է»,-ասաց Մակունցը։

Հիշեցնենք, որ վաղը պետք է վերջնական կլսվի Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ հարցը, որի մասին ՍԴ-ն դրական որոշում էր կայացրել ի օգուտ երկրորդ նախագահի:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА