o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ես միայն պատվարժան սպայի եմ տեսնում, որ ահասարսուռ բաների մասին է ահազանգում. Հրանտ Մելիք-Շահնազարյան

16.09.2019 17:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Ես միայն պատվարժան սպայի եմ տեսնում, որ ահասարսուռ բաների մասին է ահազանգում. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Վանեցյանի հայտարարության տեքստը… Պատկերացրեք Փաշինյանն ինչեր է մտածել, ինչեր է նախապատրաստել, որ ԱԱԾ տնօրենը կոչ է անում՝ «կանգ ա՛ռ»։ Զարհուրելի բան է տեղի ունենում։ ԱԱԾ տնօրենն ասում է, որ «սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են»։ Ասում է, որ վարչապետի որոշումները տարերային են, գործողությունները հախուռն։ Որ վարչապետը չի կարողանում առաջնայինը երկրորդականից տարբերել, իսկ անցողիկը՝ մնայունից։

Հայաստանի և Ռուսաստանի միջև բոլոր խնդիրները պետք է լուծվեն միայն բանակցությունների և երկխոսության միջոցով

Այդ ի՞նչ պիտի արած լինի վարչապետը, որ սպայի արժանապատվությունն այսքան վիրավորվի ու թողնի գնա։ Սորոսի ծռերի հետ հանդիպու՞մը։ Պետականության հետևողական կազմաքանդու՞մը։ Իսկ գուցե Արցախի հարցո՞ւմ զարգացումներ կան։ Թե՞ բոլորը միասին ու էլի նման մի շարք աներեվակայելի բաներ։

Դավիթ Տոնոյանն ու Վալերի Օսիպյանը ասելիք չունե՞ն։ Իրենց սպայի արժանապատվությունը տե՞ղն է։

Մարդ չգիտի՝ ինչ մտածի։ Էս պահին ես միայն պատվարժան սպայի եմ տեսնում, որ ահասարսուռ բաների մասին է ահազանգում։ Ու վայ նրան, ով այդ տագնապը, ով այդ կոչը չլսեց...

Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին։

Պատիվ ունեմ

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА