o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արթուր Վանեցյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից

16.09.2019 15:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արթուր Վանեցյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ազգային անվտանգության ծառայության տնօրենին աշխատանքից ազատելու միջնորդագիրը ես ստորագրել եմ, և համապատասխան հրամանագիրը մեկ-երկու օրվա ընթացքում կստորագրվի: Դա տեղի է ունեցել մի քանի քննարկումների արդյունքում ԱԱԾ տնօրենի հետ և փոխադարձ համաձայնությամբ: Պարոն Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենարներ ենք քննարկել և այդ սցենարները կքննարկվեն հընթացս: Այս պահին, կարծում եմ, պարոն Վանեցյանը կկենտրոնանա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատված դուրս բերելու խնդրի լուծման վրա»,- ասաց վարչապետը:

Ո՞ւմ էր իրականում ցանկանում երկրի ղեկավարի պաշտոնում տեսնել «Նորք-մարաշ» խմբի ղեկավարը (Տեսանյութ)

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА