o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանը չի նախատեսում որևէ ձևաչափով մասնակցել ՀԱՊԿ աշխատանքին. նախագահի աշխատակազմ

16.09.2019 14:58 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ադրբեջանը չի նախատեսում որևէ ձևաչափով մասնակցել ՀԱՊԿ աշխատանքին. նախագահի աշխատակազմ

Բաքուն չի դիտարկում ՀԱՊԿ-ում մասնակցություն ունենալ որպես դիտորդ, ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով վարչության պետ Հիքմեթ Հաջիևը:

«Այս պահին Ադրբեջանը որևէ ձևաչափով չի դիտարկում մասնակցությունը ՀԱՊԿ-ին, ներառյալ` դիտորդի կարգավիճակով: Հայաստանում դա այնքան ֆոբիա է դարձել, որ Երևանում հարցը քննարկման են դնում՝ առանց Ադրբեջանի կողմից պաշտոնական որևէ ուղերձի», - ասել է Հաջիևը RealTV- ին տված հարցազրույցում:

Նշվել է Գերմանիայի նախկին նախագահի որդու սպանության դրդապատճառը

Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ Ադրբեջանը սերտ բարեկամական և գործընկերային հարաբերություններ ունի ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների հետ, ներառյալ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում, բացառությամբ Հայաստանի, և նաև սերտորեն հետևում է ՀԱՊԿ գործունեությանը և կազմակերպության կողմից քննարկվող հարցերին:

Ավելի վաղ Երևանում, պատասխանելով լրագրողների հարցերին, Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը հայտարարել էր, որ Մոսկվան դեմ չէ, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանա:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը լրագրողներին ասել էր, որ ՀԱՊԿ-ի դռները ոչ մեկի համար փակ չեն, բայց որոշումները կայացվում են կոնսենսուսով:

Միևնույն ժամանակ, ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հայտարարել էր, որ կա ՀԱՊԿ կանոնադրություն, որը հստակ սահմանում է գործընկերոջ և դիտորդի համար հատուկ պահանջներ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА