o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումներից հետո թույլ է տվել նավթ օգտագործել ԱՄՆ պահուստներից

16.09.2019 18:29 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփը Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումներից հետո թույլ է տվել նավթ օգտագործել ԱՄՆ պահուստներից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թույլ է տվել անհրաժեշտության դեպքում նավթ տրամադրել Միացյալ Նահանգների ռազմավարական պահուստից՝ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումներից հետո նավթի շուկան կայունացնելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Թրամփը կրկին հայտարարել է, որ ցանկանում է միջուկային գործարք կնքել Ռուսաստանի և Չինաստանի հետ

«Սաուդյան Արաբիայում նավթի պաշարները հարձակման են ենթարկվել: Կան պատճառներ ենթադրելու, որ մենք գիտենք մեղավորին և պատրաստ ենք վճռական գործողությունների, սակայն ուզում ենք լսել թագավորությունից՝ ո՞վ է, ըստ նրանց, իրականացրել հարձակումը և ի՞նչ պայմաններում պետք է գործենք»,- գրել է նա իր թվիթերյան էջում:

ԱՄՆ էներգետիկայի նախարարությունն իր կայքում հիշեցրել է, որ ռազմավարական պահուստը գտնվում է նախագահի կարգադրության տակ, որը կարող է օգտագործել այն նավթային մատակարարումների խախտման դեպքում:

Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանման կրճատումից հետո նավթի համաշխարհային գներն աճել են միջինը 12-13%-ով: Այդ մասին վկայում են աճուրդների տվյալները: Առավելագույն աճը հասել է 19%-ի:

Այսպիսով՝ Brent ապրանքանիշի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը վաճառքի բացման ժամանակ եղել է 67,8 դոլար բարելի համար և հասել մինչև 71,62 դոլարի:

WTI ապրանքանիշի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը բացմանը եղել է 60,09 դոլար և հասել 63,47 դոլարի:

Սաուդյան Արաբիան խոշորագույն նավթ արտահանող երկիրն է և 3 խոշորագույն նավթ արդյունահանողներից մեկը: Շաբաթ օրը երկրի նավթային օբյեկտների վրա տեղի ունեցած հարձակումից հետո այն ավելի քան կրկնակի կրճատել է արդյունահանումը, ինչի պատճառով հումքի համաշխարհային գները միջինն աճել են 12%-13%-ով:

Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել են Եմենի ապստամբ հուսիթները: Սակայն ԱՄՆ-ն մեղադրում է Իրանին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА