o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պաշտոնական․ Արմեն Ջիգարխանյանը միացել է նախկին կնոջ հետ

16.09.2019 11:59 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պաշտոնական․ Արմեն Ջիգարխանյանը միացել է նախկին կնոջ հետ

Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը նախկին կնոջ՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ տարիներ տեւած եւ մեծ աղմուկ հանած սկանդալից հետո խուսափում է լրագրողներից։ Նա հազվադեպ հանդիպող հարցազրույց է տվել, որում անսպասելի հայտարարություն է արել․ դերասանը միացել է նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի հետ։

ԵԺԿ-ն շուտով հատուկ հայտարարություն կընդունի. Արմեն Աշոտյան

Армен Джигарханян: «Ощущаю себя счастливым человеком!»

«Ես ուրախ եմ, որ իմ Տատյանան վերադարձել է, կծերանանք միասին», - խոստովանել է Արմեն Բորիսովիչը։

83-ամյա դերասանը պատմել է, որ այլեւս չի կարողանում գնալ աշխատանքի, ինչպես նախկինում, նա դժվարանումէ  աստիճաններ բարձրանալ։ Այդուհանդերձ նա շարունակում է  մնալ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում, նրա հետ անընդմեջ կապ են հաստատում գործընկերները, որպեսզի քննարկեն այն կամ այն հարցը։ Իսկ մոտ ժամանակներս Ջիգարխանյանը պատրաստվում է անձամբ ներկա գտնվել թատերական պրեմիերաներից մեկին։

Армен Джигарханян: «Ощущаю себя счастливым человеком!»

Արմեն Բորիսովիչը խոստովանել է նաեւ, որ իր կյանքում սխալներ է գործել, սակայն այժմ բացարձակ երջանիկ է։ «Եթե հակիրճ․ ինձ համարում եմ երջանիկ մարդ։ Իրականում մենք չգիտենք, թե ինչպիսին է երջանկությունը․․․ լուռ․․․ հնչեղ․․․ Ոչ ոք չգիտի։ Իսկ ես մտածուկարծում եմ, որ երջանկությունը ինչ-որ բան հաղթահարելն է։ Երբ ցավն ավարտվում է, դա ամենամեծ երջանկությունն է։ Առանց սխասների չես ապրի։ Սխալվում է յուրաքանչյուրը», - Ջիգարխանյանին ցիտում է Novostink.net-ը։

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА