o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոհանի. Մերձարևելյան տարածաշրջանի անվտանգությունը հատուկ նշանակություն ունի Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի համար

16.09.2019 18:09 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռոհանի. Մերձարևելյան տարածաշրջանի անվտանգությունը հատուկ նշանակություն ունի Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի համար

Մերձարևելյան տարածաշրջանի անվտանգությունը հատուկ նշանակություն ունի Սիրիայի հարցով Իրան-Ռուսաստան-Թուրքիա եռակողմ գագաթնաժողովի մասնակիցների համար: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին` Անկարա մեկնելուց առաջ:

«Մենք աջակցում ենք Թուրքիային». Ստոլտենբերգ

«Սա արդեն հինգերորդ նման գագաթնաժողովն է՝ նվիրված Սիրիային: Բոլոր երեք երկրների համար տարածաշրջանի անվտանգությունը հատուկ նշանակություն ունի»,- ասվում է նախագահի կայքում: Ռոհանիի կարծիքով՝ 2.5 տարվա ընթացքում՝ այն պահից, երբ Թեհրանը, Մոսկվան և Անկարան պատասխանատվություն են ստանձնել Սիրիայում հրադադար ապահովելու համար, իրավիճակն արաբական երկրում սկսել է զարգանալ դրական ուղղությամբ:

Նախագահը հավելել է, որ տարածաշրջանում անվտանգության սահմանման իրական միջոցն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից դրսևորվող ագրեսիային և սադրանքներին վերջ դնելն է:

Սիրիայի հարցով եռակողմ հանդիպումը՝ ՌԴ, Թուրքիայի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հասան Ռոհանիի մասնակցությամբ, տեղի կունենա սեպտեմբերի 16-ին` Անկարայում:

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА