o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ռոմայի» գլխավոր մարզիչը խոսել է Մխիթարյանի ցուցադրած խաղի մասին

16.09.2019 00:12 ՍՊՈՐՏ
«Ռոմայի» գլխավոր մարզիչը խոսել է Մխիթարյանի ցուցադրած խաղի մասին

 

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան Ա Սերիայի 3-րդ տուրում սեփական հարկի տակ «Սասուոլոյի» նկատմամբ 4-2 հաշվով հաղթանակից հետո Sky-ին տված հարցազրույցում հայտնել է իր տպավորությունների մասին:

Ռոման Բերեզովսկին՝ Հայաստանի հավաքականի անհաջողությունների գլխավոր պատճառի մասին

«Էդին Ջեկոյի հետ շատ եմ խոսել մրցաշրջանի սկզբում, նա հիանալի ֆուտբոլիստ է, շատ կարևոր: Էդինը մոտիվացված է, այսօր գոլ խփեց, բայց կարող էր անել նույնիսկ ավելին, նա փայլուն խաղացող է:

Այսօր որոշ բաներ էինք փոխել կիսապաշտպանությունում, Լորենցոն խաղաց մի փոքր առաջ քաշված, գումարած՝ ներգրավվել էինք Վերետուին և Միկիին, ու նրանց շնորհիվ հնարավորություն ունեցանք պահպանելու գնդակը: Ինձ համար պրեսինգի ճիշտ կիրառումը շատ կարևոր է: Բարձր ճնշումը մեծ նշանակություն ունի, մենք դա շատ լավ իրականացրինք Ջասթինի, Միկիի և Ջեկոյի օգնությամբ: Կարևոր է, որ թիմն ունի բարձրից պրեսինգի դիմելու կարողություն:

Մխիթարյանը լավ հանդիպում անցկացրեց, ինչպես և Վերետուն, Քրիստանտեն ու Ջեկոն: Բոլորն էլ այսօր լավ տպավորություն թողեցին»,- ասել է Ֆոնսեկան:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА