o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մարսկոյ ուզել»-ում առաջին տեղը գրավեց Հայաստանը ներկայացնող Ալեքսանդր Սարգսյանը

16.09.2019 00:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Մարսկոյ ուզել»-ում առաջին տեղը գրավեց Հայաստանը ներկայացնող Ալեքսանդր Սարգսյանը

Ռուսաստանի Նովոռոսիսկ քաղաքում կայացավ «Մարսկոյ ուզել- 2019» երիտասարդ կատարողների ամենամյա երաժշտական մրցույթը: Հայաստանը մրցույթին ներկայացնող երգիչ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ, որը հայտնի է հանրությանն ինչպես հեռուստասերիալից, որպես դերասան, այնպես էլ, որպես ArmBody Production-ի «Լավագույններից լավագույնը» երաժշտական մրցույթի հաղթող, գրավեց մրցանակային ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ: Այս մասին «Իրավունքը» տեղեկացավ մրցույթում հայաստանյան պատվիրակության այս տարվա ղեկավար, երգչուհի ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ, որը հպարտորեն նշեց. «Այսպես պետք է ներկայացնել Հայաստանը՝ պատվով»:  Նշենք, որ Ա. Սարգսյանն իր հաղթանակ ելույթի ժամանակ կատարել է Առնո Բաբաջանյանի հանրահայտ «Королева красоты» երգը:

«Հիմա ո՞վ ա տղեն՝ դո՞ւք, թե՞ Նազիկ Ամիրյանը»

Ավելի ուշ իր հաղթանակած զգացողությունների մասին ուղիղ եթերում խոսեց նաեւ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ. «Անչափ շնորհակալ եմ բոլորին՝ թե՛ աջակցության, թե՛ ջերմ խոսքերի համար: Փորձեցի հնարավորինս մաքսիմալ լավ ելույթ ունենալ: Հուսով եմ՝ ստացվեց: Շատ ուրախ եմ, ամեն ինչ ընտիր էր»:

Ի դեպ, մեզ հաջողվեց պարզել նաեւ, որ միջազգային մրցույթի բեմից բավական հանգամանալից անդրադարձ է եղել Հայաստանին, հաղորդավարները մասնավորապես նշել են. «Այս երկրի երիտասարդ կատարողների հետ  «Մարսկոյ ուզելն» ունի շատ հին եւ ամուր ընկերություն, որոնք գրեթե ստեղծումից ի վեր մասնակցել են այս մրցույթին: Բացի այդ, հենց այս երկիրը ներկայացնողներն են ամենահաճախը մրցույթում հայտնվում հաղթողների շարքում, եւ այս անգամն էլ բացառություն չէր: Եվ վերջապես՝ հենց այս երկրի ներկայացուցիչներին են հանդիսատեսն ամենաբուռն ու երկար ծափահարում, որովհետեւ, ինչպես գիտեք հայերենը հարազատ լեզու է Նովոռոսիսկի շատ շրջանների համար»:

Այդուհանդերձ, նկատենք, որ հաղթանակն այդքան էլ անակնկալ չէր, այլ սպասված էր, ինչի մասին կանխատեսում էին Ալեքսանդր Սարգսյանի կատարողական հնարավորություններին քաջատեղյակ մարդիկ: Այդ թվում երգիչ, հաղորդավար ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, որը տարիներ շարունակ եղել է «Մարսկոյ ուզելի» հայաստանյան պատվիրակության ղեկավարը եւ նաեւ ժյուրիի կազմում, «Իրավունքի» հետ զրույցում ասել էր. «Համոզված ենք, որ այս տարի եւս մրցանակներով կվերադառնա մեր մասնակիցը: Ընտրել ենք մեր երկիրն իսկապես լավ ներկայացնող մասնակից, որպեսզի կարողանանք հաղթանակ ունենալ: Ավելի քան համոզված եմ, որ միանշանակ հաղթանակ ունենալու ենք, որովհետեւ Ալեքսանդրը պատրաստ է այս մրցույթին: Հույսներս դնենք Աստծո եւ, բնականաբար, մեր մասնակցի վրա»:

Նույն կարծիքին էր նաեւ ArmBody Production-ի ղեկավար եւ գլխավոր պրոդյուսեր, «Լավագույններից լավագույնը» երաժշտական մրցույթի հիմնադիր ԱՐՄԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ. «Քանի որ Ալեքսանդր Սարգսյանը մեր նախագծում եղել է լավագույնների շարքում, վստահ եմ որ «Մարսկոյ ուզել» ամենամյա մրցույթում նույնպես կլինի լավագույնը եւ առաջատարը, որովհետեւ տաղանդաշատ երգիչ է եւ ունի ձայնային լավ տվյալներ: Այդ իսկ պատճառով սպասելիքները շատ մեծ են: Վստահ եմ՝ մեր պատվիրակությունը բարձր մրցանակներով կվերադառնա Հայաստան»։

«Մեկ ձեռքը ծափ չի տալիս». Ալեքսանդր Իսկանդարյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА