o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կենդանակերպի 3 անառիկ նշան, ովքեր պատրաստ չեն լուրջ հարաբերությունների

15.09.2019 23:10 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Կենդանակերպի 3 անառիկ նշան, ովքեր պատրաստ չեն լուրջ հարաբերությունների

Ջրհոս: Կարող են մեկ ջերմ, մեկ սառը լինել: Նույնիսկ երկարաժամկետ և լուրջ հարաբերություններում հաճախ շնչահեղձ են լինում, օտարվում, հեռանում: Ջրհոսները միշտ իրենց ծրագրերն ունեն, և երբ որևէ բան այնպես չի ընթանում, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները զգում են, որ հարկավոր է առանձնանալ և ամեն ինչ նորից սկսել:

Գարեգին Բ–ն ընդունել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին. անդրադարձ է եղել նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին

Երբ Ջրհոսները սկսում են ձանձրանալ, հեռանում են: Երբեմն նրանք նույնիսկ օտարված են ձևանում՝ մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու և նրանց սեփական կանոններով խաղալ ստիպելու համար: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները զգացմունքային չեն, շատ դժվար է հասկանալ՝ ինչ են նրանք զգում: Փոխարենը՝ Ջրհոսները շատ են սիրում վերահսկել մյուսներին:

Երկվորյակներ: Շատ դժվար է հասկանալ՝ ինչ են ցանկանում Երկվորյակները: Ամենահետաքրքիրն այն է, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ևս չեն կարողանում հասկանալ՝ ինչ են ուզում: Այս պահին նրանք կարող են պաշտել ձեզ, րոպեներ անց սառնություն և անտարբերություն ցուցաբերել: Ամենավատն այն է, որ երբեք չեք կարող հասկանալ՝ երբ և ինչու է նման փոփոխություն տեղի ունենում:

Երկվորյակների բնավորությանը հատուկ է երկակիություն. հատկություն, որը ղեկավարում է նրանց կյանքն ու հարաբերությունները: Երկվորյակների ներսում ապրող մարդկանցից մեկը ցանկանում է անկեղծանալ մարդու առաջ, երկրորդը նրան հիշեցնում է, որ սառը վարքագիծ դրսևորելը բավական հետաքրքիր կլինի: Սա կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին խանգարում է կենտրոնանալ հարաբերությունների վրա:

Կարիճ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների սիրտ և կյանք մտնելը չափազանց բարդ է: Որպես կանոն՝ բոլորից հեռավորություն են պահպանում, ինչի հետևանքով մարդիկ տեսնում են նրանց դիմակը:

Կարիճներն ամենաշատը վախենում են, որ մարդիկ կօգտագործեն իրենց և կկոտրեն իրենց սիրտը: Նույնիսկ, երբ զգում են, որ կարող են սիրահարվել որևէ մեկին, կանգ են առնում, քանի դեռ այդ զգացմունքը չափազանց լուրջ չի դարձել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են գերակայող դիրք զբաղեցնել: Նրա հետ ծանոթությունը հետաքրքիր կլինի, բայց Կարիճը միշտ կստուգի ձեզ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА