o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շումախերը բուժման կուրս է անցել Փարիզում և հեռացել Ֆրանսիայից

15.09.2019 22:20 ՍՊՈՐՏ
Շումախերը բուժման կուրս է անցել Փարիզում և հեռացել Ֆրանսիայից

«Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերն այս շաբաթ բուժման կուրս է անցել Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան հիվանդանոցում, որից հետո հեռացել է բուժհաստատությունից: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրներին, այս մասին հայտնել է մարզիկի բուժմանը հետևող մասնագետը:

«Ռոնալդուն հեռացել է Լա լիգայից, բայց մեր վարկանիշը շարունակում է աճել». Տեբաս

«Շումախերին Փարիզ են բերել սեպտեմբերի 9-ին: Երեքշաբթի նա նախատեսված բուժումներ է ստացել, իսկ չորեքշաբթի գիշեր լույս հինգշաբթի նրան տարել են Ֆրանսիայից»,- ասել է մասնագետը՝ հավելելով, որ դեռևս գաղտնի է պահվում, թե ինչ բուժում է ստանում աշխարհահռչակ ավտոմրցարշավորդը:

Նրա խոսքով՝ հայտնի է միայն, որ մարզիկին արյուն են փոխներարկել և որոշ փորձարարական մեթոդներ են կիրառում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շումախերի գիտակցությունը վերականգնվել է:

Միխայել Շումախերը գանգուղեղային լուրջ վնասվածք է ստացել 2013 թվականին ֆրանսիական Մերիբել հանգստավայրում` դահուկասահքի ժամանակ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА