o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը խորը կոմայի մեջ է ընկել

15.09.2019 20:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ
Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը խորը կոմայի մեջ է ընկել

ՌԴ կինոյի և թատրոնի դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը խորը կոմայի մեջ է ընկել, երբ բժիշկները նրան արհեստական կոմայի մեջ են գցել:

Այս մասին հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը՝ նշելով, որ դերասանուհու վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: Ավելի վաղ Զավորոտնյուկին արհեստական շնչառական սարքի էին միացրել հոսպիտալացվելուց հետո: Նրան Մոսկվայի հիվանդանոցներից մեկն են տեղափոխել սեպտեմբերի 13-ին:

«Դիմացիր, մենք դեռ կապրենք մեր երազած երկրում». Անահիտ Մութաֆյանի հուզիչ նամակը եղբորը 

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ դերասանուհու մոտ բժիշկները գլխուղեղի այտուցվածություն են ախտորոշել, որն ուղեկցվում է հիվանդությամբ պայմանավորված մի շարք բարդություններով: Մասնագետները նշում են, որ նրան հակացուցված է վիրահատությունը:

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, դերասանուհու մոտ դեռևս կես տարի առաջ գլիոբլաստոմա էր ախտորոշվել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА