o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վրաստանում ներդրումները կտրուկ կրճատվել են. «Սաքստատ»

15.09.2019 18:16 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վրաստանում ներդրումները կտրուկ կրճատվել են. «Սաքստատ»

Վրաստանում ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը 2019 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում 53,7 տոկոսով նվազել է անցյալ տարվա նույն այդ ժամանակաշրջանի համեմատությամբ եւ կազմել 187 մլն դոլար: Այդ մասին ասված է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության՝ «Սաքստատ»-ի կայքում զետեղված նյութերում:

Վրաստանում մանկական պոռնոգրաֆիա են նկարահանում

Դրամական մուտքերի նվազման հիմնական պատճառների թվում նշվում է մայրուղային գազատարի նախագծի կառուցման փուլի ավարտվելը, ինչպես նաեւ առանձին ձեռնարկությունների անցումը Վրաստանի մշտաբնակների սեփականությանը:

2019 թվականի ապրիլից մինչեւ հունիս Վրաստանում ներդրումների ցուցանիշով առաջատարներն են դարձել Նիդեռլանդները, Թուրքիան եւ ԱՄՆ-ը: Այդ երկրների կապիտալ ներդրումների բաժինը կազմում է 121,6 մլն դոլար: Դա ներդրումների ամբողջ ծավալի 65 տոկոսն է: Ներդրումներ են արվել նաեւ Ադրբեջանից (15,8 մլն դոլար), Պանամայից (15,5 մլն դոլար), Չեխիայից (14,8 մլն դոլար), Հարավային Կորեայից (14,2 մլն դոլար) եւ այլ երկրներից: Վրաստանում ներդրումների համար առավել նախընտրելի ճյուղերն են՝ էներգետիկան, վերամշակող արդյունաբերությունը, հյուրանոցներն ու ռեստորանները:

Այդ ոլորտներում դրամամուտքերի ծավալը կազմում է 130,2 մլն դոլար՝ բոլոր ներդրումների շուրջ 70 տոկոսը: Վրաստանում ներդրումների ծավալը կրճատվել է նաեւ ամբողջ առաջին կիսամյակի տվյալներով. երկրում ստացվել է 473,1 մլն դոլար, ինչը 35 տոկոսով պակաս է 2018 թվականի հունվար-հունիս ամիսների ցուցանիշից: Վրաստանում առաջին կիսամյակի ընթացքում խոշորագույն ներդրողներն են դարձել Նիդեռլանդները, Պանաման եւ ԱՄՆ-ը, իսկ ամենից շատ ներդրումներն ստացվել են էներգետիկայի, վերամշակող արդյունաբերության, հյուրանոցների ու ռեստորանների բնագավառում, հաղորդել է Sputnik-ը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА