o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չինաստանը որոշել է վերսկսել ամերիկյան խոզի մսի և սոյայի գնումները

15.09.2019 13:20 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Չինաստանը որոշել է վերսկսել ամերիկյան խոզի մսի և սոյայի գնումները

Չինաստանի կառավարությունը որոշել է վերսկսել սահմանափակ քանակությամբ սոյայի, խոզի մսի եւ գյուղատնտեսական այլ արտադրանքի ներմուծումն ԱՄՆ-ից եւ դրանց համար չեղարկել լրացուցիչ մաքսերը՝ ակնկալելով Վաշինգտոնի պատասխան քայլերը: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի առեւտրի նախարարությունը: Գնումների ծավալը գերատսչությունը չի ճշտել:

Ալկոհոլը բարձրացնում է քաղցկեղի զարգացման հավանականությունը․ Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան միություն

«Հույս կա, որ ԱՄՆ-ը փոխադարձությամբ կպատասխանի Չինաստանի կողմից բարի կամքի դրսեւորմանը՝ ձեռնարկելով իրական միջոցներ»,- գրել է Global Times հրատարակության խմբագիր Հու Սինցզինը, որի խոսքին ուշադրությամբ են հետեւում առեւտրականները՝ հաշվի առնելով նրա կապերը ՉԺՀ-ի իշխանությունների հետ: Որոշումն ընդունվել է երկու երկրների միջեւ առեւտրական հարաբերությունների ջերմացման ալիքին՝ Վաշինգտոն Չինաստանի պատվիրակության այցի նախաշեմին՝ առեւտրական համաձայնագրի շուրջը բանակցությունների նոր փուլին մասնակցելու համար:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի պետության ղեկավար Սի Ցզինպինի խնդրանքով երկու շաբաթով հետաձգել է չինական ապրանքների մաքսերի բարձրացումը 250 միլիարդ դոլար արժողությամբ՝ նկատի առնելով ՉԺՀ-ի 70-ամյակի տոնակատրությունը, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА