o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մահացել է բազմաթիվ քաղաքացիներից 2,5 մլրդ ՀՀ դրամի գույքի հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող Վլադիսլավ Մանգասարյանը

14.09.2019 14:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մահացել է բազմաթիվ քաղաքացիներից 2,5 մլրդ ՀՀ դրամի գույքի հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող Վլադիսլավ Մանգասարյանը

Օրերս մահացել  է ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանի «Արին Կապիտալ» ընկերությունից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող Վլադիսլավ Մանգասարյանը։

Հիշեցնենք, որ վերջերս Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Վլադիսլավ Մանգասարյանի նկատմամբ համաներում էր կիրառել։ Նրան մեղսագրվում էր ընդհանուր առմամբ խարդախության եղանակով բազմաթիվ քաղաքացիներից ու ընկերությունից առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 2,5 մլրդ ՀՀ դրամի գույքի հափշտակություն, որը կատարվել է 2005-2011թթ.:

Տարադրամի փոխարժեքն այս պահին

Մասնավորապես, ըստ մեղադրանքի, Վլադիսլավ Մանգասարյանը մի շարք անձանց առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու դիտավորությամբ, գործընկերոջ` Էդմոնդ Խուդյանի, անվամբ սեփականության իրավունքով գրանցված Երևան քաղաքի Մաշտոցի 33Ա հասցեում (ներկայիս՝ Մաշտոցի 33/1) գտնվող հողամասի վրա կառուցվող շենքից գրասենյակային տարածքներ, բնակարաններ և ավտոկայանատեղեր վաճառելու կեղծ խոստումով, խաբեությամբ նրանցից ստացել ու հափշտակել է ընդհանուր առմամբ` 311.615.500 ՀՀ դրամ արժողությամբ առանձնապես խոշոր չափերով գույք, իսկ կատարված հափշտակությունը քողարկելու նպատակով ինչպես իր, այնպես էլ՝ շենքի հետ փաստացի առնչություն չունեցող և հիշյալ շենքից տարածքներ օտարելու իրավասություն չունեցող «ՎԷՌՄ» ՍՊ ընկերության անունից նրանց հետ կնքել է առքուվաճառքի նախնական պայմանագրեր:

Քրեական գործով անցնում է 26 տուժող, բացահայտվել է խարդախության 31 դրվագ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА