o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամուլսարի ծրագիրը սանիտարական փորձաքննություն չի անցել. Նազելի Վարդանյան

14.09.2019 14:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ամուլսարի ծրագիրը սանիտարական փորձաքննություն չի անցել. Նազելի Վարդանյան

Փաստաբան, բնապահպան  Նազելի Վարդանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման հայտարարել է, որ Ամուլսարի հանքի շահագործման բոլոր թույլտվությունները տրվել են խախտումներով, միջազգային 10 կոնվենցիա է խախտվել, որոնց շրջանակում Հայաստանը պարտավորություններ է ստանձնել։

«Չպետք է մոռանալ, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ». Մանկագիր

«Ես անցյալ տարի կառավարությանը ներկայացրել եմ բոլոր այս օրենքների եւ  կոնվենցիաների խախտումները, վերջին 4 էջում նշել եմ, թե ինչ կոռուպցիոն հանգամանքներ կան , խնդրել եմ, որ իրավապահ մարմինները ուսումնասիրություն անեն, գործեր հարուցեն եւ քննեն, սակայն  մինչեւ օրս ոչ մի բան չի արվել։ Մի կասկածելի հոդվածով եւ հիմքով քրեական գործ է հարուցվելը, որը, այդպես էլ չենք հասկանում, թե ինչ  ճակատագրի է արժանանալու»,-ասել է Նազելի Վարդանյանը։

Ըստ նրա, անհասկանալի իրավիճակ է, որ նոր քննչական խումբ է ձեւավորվել եւ այդ գործը , որը կարճման ենթակա էր, շարունակվում է։

Նազելի Վարդանյանի խոսքով, ստացվում է, որ գործում առկա 35  հազար փաստաթուղթը եւ ԷԼԱՐԴ-ի ուսումնասիրությունը չի օգնում, որ գործը  կարճվի։

Փաստաբանը հայտարարել է, որ Ամուլսարի ծրագիրը չի  անցել սանիտարական ուսումնասիրություն։  «Համաձայն սանիտարահամաճարակային անվտանգության մասին ՀՀ օրենքի, այսպիսի  ծրագրերը պետք է անցնի սանիտարական փորձաքննություն, որն իրականացնում է առողջապահության նախարարությունը։ Այսինքն, մարդու առողջության վրա ազդեցությունը չի գնահատվել եւ փորձաքննություն չի անցել»։

Նրա խոսքով, մենք մինչեւ օրս չգիտենք, թե մարդու առողջության վրա Ամուլսարի հանքի շահագործումն ինչ ազդեցություն կարող է ունենալ։

«2012 թվականին սեւանի փորձաքննական հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն  եւ այդտեղ  նշված 4 կետերից մեկում նշված է, որ ռադոնի քանակը, որը ռադիոակտիվ նյութ է , որը  նույնիսկ չնչին քանակությամբ ազդում է մարդու առողջության վրա 2 անգամ նորմայից  գերազանցում էր, դա 12 թվականի, երբ մակաբացումն այս չափով չէր արվել, հիմա ավելի շատ է եւ երբ ես ասում եմ, որ պետք է չափումներ արվեն, պետք  է չափվի, թե ռադոնի քանակն ինչքանն  է, որեւէ մեկը դրան չի անդրադառնում»,-հայտարարել է Նազելի Վարդանյանը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА