o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ձեր բազմամյա գործունեությունը մեծ հարգանք է վայելում Հայաստանում. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևի տարեդարձը

14.09.2019 11:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ձեր բազմամյա գործունեությունը մեծ հարգանք է վայելում Հայաստանում. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևի տարեդարձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմը:

Ուղերձում ասված է.

Նիկոլն անառակ որդու տիպար է. Կարեն Վրթանեսյան

«Մեծարգո Դմիտրի Անատոլիի,

Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորել Ձեզ ծննդյան օրվա առթիվ:

Պետական բարձրագույն պաշտոններում Ձեր բազմամյա գործունեությունը մեծ հարգանք է վայելում ողջ աշխարհում և մասնավորապես, Հայաստանում: Ձեր հարուստ փորձը՝ որպես ղեկավար և քաղաքական գործիչ, մեծապես պահանջված է ոչ միայն մեր երկրների միջև ռազմավարական հարաբերությունների զարգացման գործում, այլև ողջ եվրասիական տարածքում:

Մեծ հարգանքով վերահաստատում եմ բարեկամական երկխոսությունը և համատեղ աշխատանքը շարունակելու և ամրապնդելու մեր պատրաստակամությունը՝ ի բարօրություն Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների:

Հարգելի Դմիտրի Անատոլիի, սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անձնական երջանկություն և բարեկեցություն»:

  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА