o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

20 տարի առաջ անհետացած տղամարդը գտնվել է արբանյակային քարտեզի վրա

14.09.2019 13:26 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
20 տարի առաջ անհետացած տղամարդը գտնվել է արբանյակային քարտեզի վրա

Տղամարդը Google- ի քարտեզում տեսել է 20 տարի առաջ անհայտ կորած Ֆլորիդայի բնակչի աճյունի մնացորդները: Այս մասին հայտնում է BBC News- ը:

1997 թվականի նոյեմբերի 7-ին 40-ամյա Ուիլյամ Մոլդտը (William Moldt) հանգստանում էր գիշերային ակումբում: Ժամը 21: 30-ի սահմաններում նա զանգահարել է իր ընկերուհուն և զգուշացրել, որ շուտով տանն է լինելու: Մեկուկես ժամ անց տղամարդը մեկնել է, ընդ որում ականատեսները պնդել են, որ նա կարծես սթափ էր: Այդ օրվանից նրան այլևս չեն տեսել:

Էրդողանը Թրամփին է վերադարձրել իրեն ուղղված նամակները, այդ թվում՝ այն նամակը, որում Թրամփը կոչ էր անում Էրդողանին «հիմար չգտնվել»

Երկու տասնամյակ անց Ֆլորիդայի Գրանդ Այլ բնակավայրի նախկին բնակչի կողմից հայտնաբերվել է տղամարդու աճյունի մնացորդները: Նա ուսումնասիրում էր Google Maps-ը, և նկատել է լճակում խորտակված մեքենայի ուրվագծեր,անմիջապես կապ է հաստատել մարդու հետ, ով այժմ ապրում է այդ վայրում:

Նա հեռակառավարվող դրոն ֆոտոխցիկով զննել է լճակի մակերեսը և հաստատել, որ ջրի տակ մեքենա կա: Դրանից հետո նա գտնվածքի մասին հաղորդել է ոստիկանություն: Միացյալ Նահանգներում անհայտ կորածների տվյալների բազայից ստացված զեկույցում ասվում է, որ «տրանսպորտային միջոցը Google Earth- ի արբանյակներից  նկարահանված պատկերների վրա տեսանելի էր 2007 թվականից ի վեր»:

Ոստիկանությունում ենթադրում են, որ Մոլդտը կորցրել է կառավարումը, ընկել է լճակը և խեղդամահ եղել, բայց տեղի ունեցածի ճշգրիտ պատճառը հնարավոր չէ բացահայտել:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА