o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զելենսկին ասել է, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ «շատ բան ունի ասելու»

14.09.2019 13:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Զելենսկին ասել է, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ «շատ բան ունի ասելու»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ իր ռուս գործըներոջը` Վլադիմիր Պուտինին, շատ ասելիք ունի, ինչը նա կանի անձամբ հանդիպման ժամանակ, գրում է Обозреватель պորտալը:

Հնդկաստանում 55-ամյա տղամարդը գիտակցության է եկել իր իսկ հուղարկավորության ժամանակ ու շարժել է գլուխը

«Ես շատ բան ունեմ ասելու»,- ասել է Ուկրաինայի նախագահը լրագրողներին:

Զելենսկին դրական պատասխան է տվել լրագրողների այն հարցին, թե արդյոք պատրաստվում է Ռուսաստանի հետ հարաբերություններում կոնկրետ ռազմավարություն մշակել:

Ավելի վաղ Զելենսկին ասել էր, որ հույս ունի մոտ ապագայում Պուտինի հետ քննարկել «նորմանդական ձևաչափով» հանդիպման անցկացման հարցը (անդամ երկրներն են` Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը և Ուկրաինան):

Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարները սեպտեմբերի 8-ին հեռախոսազրույց են ունեցել: Նախագահները դրական են գնահատել նախորդ շաբաթ երկու երկրների միջև բանտարկյալների փոխանակման փաստը: Նրանք նշել են, որ այդ քայլը մեծ նշանակություն ունի երկու կողմերի հարաբերությունների բարելավման և առողջացման գործում:

Դրանից բացի` Պուտինը և Զելենսկին քննարկել են ուկրաինական կոնֆլիկտի կարգավորմանը վերաբերող հարցեր` ընդգծելով հրադադարի ռեժիմի պահպանման կարևորությունը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА