o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ալեքսանդր Սարգսյանը՝ «Մարսկոյ ուզել»-ում. ինչ շանսեր ունի Հայաստանը

13.09.2019 20:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ալեքսանդր Սարգսյանը՝ «Մարսկոյ ուզել»-ում. ինչ շանսեր ունի Հայաստանը

Ռուսաստանի Նովոռոսիսկ քաղաքում մեկնարկել է «Մարսկոյ ուզել- 2019» երիտասարդ կատարողների ամենամյա երաժշտական մրցույթը: Հայաստանը մրցույթին ներկայացնելու է երգիչ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ, որը հայտնի է հանրությանն ինչպես հեռուստասերիալից, որպես դերասան, այնպես էլ, որպես ArmBody Production-ի «Լավագույններից լավագույնը» երաժշտական մրցույթի հաղթող: Թե ինչ շանսեր նա ունի միջազգային այս մրցույթում, «Իրավունքը» մանրամասներ է պարզել Ա. Սարգսյանի կատարողական հնարավորություններին քաջատեղյակներից:

Ռուսերեն՝ словесный понос: Այս եզրը լավագույնս է բնութագրում Նիկոլ Փաշինյանի հանրային խոսքի քաոտիկ և անկանոն բնույթը. Արմեն Աշոտյան

«ՀԱՄՈԶՎԱԾ ԵՆՔ, ՈՐ ԱՅՍ ՏԱՐԻ ԵՒՍ ՄՐՑԱՆԱԿՆԵՐՈՎ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ՄԵՐ ՄԱՍՆԱԿԻՑԸ»

Երգիչ, հաղորդավար ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, որը տարիներ շարունակ եղել է «Մարսկոյ ուզելի» հայաստանյան պատվիրակության ղեկավարը եւ նաեւ ժյուրիի կազմում, մեզ հետ զրույցում նշեց, որ, ցավոք, այս տարի չի մեկնել Նովոռոսիսկ, քանի որ գործեր ուներ եւ պետք է մեկներ Արցախ:

- Իմ փոխարեն մեկնել է քույրս` երգչուհի Արմինե Գրիգորյանը: Նա եւս լինելու է ժյուրիի կազմում: Բայց ինքս տեղեկություններ ունեմ, թե այժմ ինչ է այնտեղ կատարվում: Մասնակից երկրներն արդեն իսկ տեղում են, փորձերը կատարվում են, իսկ այսօր երեկոյան կլինի մրցույթի առաջին փուլը:

- Պարոն Գրիգորյան, իսկ ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ այս մրցույթում Հայաստանը:

- «Մարսկոյ ուզել» մրցույթին մենք արդեն մասնակցում ենք ավելի քան 16 տարի: 16 տարի է, ինչ մեր լավագույն ձայները, լավագույն կատարողները մասնակցել են եւ միշտ վերադարձել են ամենաբարձր մրցանակներով: Ունեցել ենք Գրան պրի, առաջին մրցանակային տեղ, վատագույնը եղել է երկրորդ տեղը: Մրցույթին մասնակցել են շատ հայտնի կատարողներ, ինչպիսիք են Արա Մարտիրոսյանը, որն այնտեղից վերադարձավ Գրան պրի մրցանակով, Էրիկ Մակարյանը, որն արժանացավ առաջին մրցանակին, Աննա Խաչատրյանը, որը ստացավ երկրորդ մրցանակ: Այս մրցույթին մասնակցել են նաեւ երգիչներ Ռազմիկ Ամյանը, Մարիաննան, Արփին, Անահիտ Շահբազյանը, Նարե Գրիգորյանը, Սարոն ու էլի շատ ու շատ կատարողներ, ովքեր իսկապես հրաշալի կերպով ներկայացրել են մեր երկիրը: Հայաստանի վարկանիշն այս մրցույթում միշտ բարձր է եղել:

- Ինչո՞ւ որոշվեց, որ հենց Ալեքսանդրը պետք է ներկայացնի Հայաստանն այս տարի եւ ինչպե՞ս կգնահատեք նրա շանսերը:

- Ալեքսանդր Սարգսյանի հետ ծանոթացել եմ շատ վաղուց՝ դեռեւս Արման Կիրակոսյանի կազմակերպած երիտասարդ երգիչների մրցույթ-փառատոնի ժամանակ: Այնտեղ ինքս էլ ժյուրիի կազմում էի, իսկ Ալեքսանդրը դարձավ այդ մրցույթներից մեկի հաղթողը: Շատ հավանեցի նրա կատարումները եւ ցանկություն առաջացավ, որպեսզի Ա. Կիրակոսյանի հետ համագործակցենք, եւ Հայաստանն այս տարի «Մարկսոյ ուզելում» ներկայացնի Ալեքսանդր Սարգսյանը: Ծանոթ լինելով նրա կատարողական տվյալներին՝ համոզված եմ, որ մյուսներից ոչ պակաս, նույնիսկ շատ լավ մրցանակով կվերադառնա «Մարսկոյ ուզելից»:

«Անընդունելի են բոլոր այդ «սեռական» օրակարգերը». Արման Աբովյան

- Տեղյա՞կ եք, թե ովքեր են ժյուրիի կազմում եւ ինչպիսի՞ նախնական տրամադրվածություններ կան:

- Ժյուրիի կազմում, ինչպես բոլոր տարիներին, լինում են ռուսաստանյան շոուբիզնեսից հայտնի պրոդյուսերներ, երգիչներ, արտիստներ, կատարողներ, Ռուսաստանի մշակույթի նախարարությունից հրավիրված մասնագետներ: Այսինքն՝ մարդիկ, ովքեր կոմպետենտ են ժյուրի լինել: Ամեն տարի ինքս էլ եղել եմ ժյուրիի կազում, եւ, իսկապես, ցավում եմ, որ այս տարի չստացվեց մեկնելս: Բայց համոզված եմ՝ ամեն ինչ շատ լավ է լինելու:

- Կբացե՞ք փակագծերը, թե ինչ երգերով է ներկայանալու Ալեքսանդր Սարգսյանը մրցույթին:

- Մրցույթի առաջին փուլում Ալեքսանդրը կներկայացնի Արթուր Գրիգորյանի «Կյանք ու կռիվ» երգը, որն իսկապես հրաշալի ստեղծագործություն է: Արդեն փորձերի տեսանյութերը տեսել եմ, եւ նա հրաշալի է կատարում այդ երգը: Իսկ երկրորդ փուլում կլինի միջազգային հիթ, կարծում եմ` էլի շատ լավ կկատարի: Մենք համոզված ենք, որ այս տարի եւս մրցանակներով կվերադառնա մեր մասնակիցը:

- Լսե՞լ եք մյուս երկրների ներկայացուցիչների կատարումները եւ, ըստ Ձեզ, ո՞ր երկրներն են մեր հիմնական մրցակիցները:

- Ինչպես արդեն նշեցի, մեր մասնակիցները միշտ բավականին բարձր վարկանիշ են ունենում այս մրցույթում: Այս տարի մրցույթին մասնակցում են նաեւ մի քանի եվրոպական երկրներից: Որքանով տեղյակ եմ, կա շատ ուժեղ մասնակից Ղազախստանից, ինչպես նաեւ կա Իսրայելից: Բայց մենք համոզված ենք, որ Ալեքսանդր Սարգսյանը մրցանակով է վերադառնալու: Այսինքն՝ ուժեղ մրցակիցներ ունենք եւ հենց դա էր պատճառը, որ ընտրել ենք մեր երկիրն իսկապես լավ ներկայացնող մասնակից, որպեսզի կարողանանք հաղթանակ ունենալ: Ավելի քան համոզված եմ, որ միանշանակ հաղթանակ ունենալու ենք, որովհետեւ Ալեքսանդրը պատրաստ է այս մրցույթին: Իսկ բոլոր մնացած հարցերի պատասխանները կունենանք անմիջապես այսօր երեկոյան, երբ առաջին փուլից հետո՝ արդեն պարզ կլինի, թե ինչ գնահատականներ կունենա մեր ներկայացուցիչը: Հույսներս դնենք Աստծո եւ, բնականաբար, մեր մասնակցի վրա:

«ՀԱՂԹԱՆԱԿ ՄԵՐ ԵՐԳՉԻՆ, ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ:»

Ինչու հրաժարական տվեց անցումային արդարադատության «անցումային» փոխնախարարը

ArmBody Production-ի ղեկավար եւ գլխավոր պրոդյուսեր,  «Լավագույններից լավագույնը» երաժշտական մրցույթի հեղինակ ԱՐՄԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ (Բոդի) եւս համոզված է, որ Ալեքսանդր Սարգսյանը լավագույնս է ներկայացնելու Հայաստանը «Մարսկոյ ուզել-2019»-ում:

- Քանի որ Ալեքսանդր Սարգսյանը մեր նախագծում եղել է լավագույնների շարքում, վստահ եմ որ «Մարսկոյ ուզել» ամենամյա մրցույթում նույնպես կլինի լավագույնը եւ առաջատարը, որովհետեւ տաղանդաշատ երգիչ է եւ ունի ձայնային լավ տվյալներ: Այդ իսկ պատճառով սպասելիքները շատ մեծ են։

«Հիմա ո՞վ ա տղեն՝ դո՞ւք, թե՞ Նազիկ Ամիրյանը»

- Արման, «Մարկսոյ ուզելում» Ալեքսանդր Սարգսյանը, փաստորեն, հայտնվեց Սավել Գրիգորյանի շնորհիվ: Կարելի՞ է ասել, որ հաջողվեց երգիչ-պրոդյուսեր այս դեպքում՝ «Морской узел» ձեւավորել հենց Ձեր մրցույթի միջոցով:

- Այո, «Морской узел» ամենամյա երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավարն է Սամվել Գրիգորյանը, որը նաեւ եղել է «Լավագույններից Լավագույնը» երաժշտական նախագծի ժյուրիի անդամ։ Կարելի է ասել, որ մեր համագործակցությունը ստացվել է՝ այն, ինչ ցանել ենք մեր նախագծի շրջանակներում, այսօր արդեն իսկ քաղում ենք պտուղները: Նշեմ, որ սա մեր թվով երկրորդ մրցույթն է, երբ մեր նախագծի լավագույն երգիչներն են ներկայացնում Հայաստանը «Морской узел» ամենամյա միջազգային մրցույթում։ Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Սամվել Գրիգորյանին՝ բարձր աջակցության համար: Նրա շնորհիվ է, որ տաղանդաշատ երգիչները հնարավորություն են ունենում ներկայացնել Հայաստանը «Морской узел»-ում։ ArmBody Production-ի անունից շնորհակալություն, լավ մարդ։

«Մեկ ձեռքը ծափ չի տալիս». Ալեքսանդր Իսկանդարյան

- Հետաքրքիր է` ի՞նչ զգացողություններ եք ունենում, երբ, այսպես ասած, Ձեր «երաժշտական ֆաբրիկայում» առաջին քայլերն արած երգիչներն արդեն միջազգային մրցույթների են մասնակցում:

Հրաչյա Հակոբյանը՝ Սամվել Ալեքսանյանից «մոյկա» նվեր ստանալու մասին. «Հրապարակ»

- Զգացողություներս անբացատրելի են: Եթե անկեղծ, հպարտանում եմ, լավ եմ զգում, հասկանում եմ, որ արածս աշխատանքը գնահատվում է: Իմ եւ նախագծի նպատակը հենց այն էր, որ հնարավորություն տրվի լավագույներին դուրս գալ միջազգային արենա եւ ներկայացնել Հայաստանը։ Այս ամենը չէր լինի, եթե կողքիս չլինեին անշահախնդիր մարդիկ, ովքեր ջանք ու եռանդ չեին խնայում եւ պատրաստ կանգնած էին իմ եւ նախագծի կողքին։

«Էկո-տեղեկատվության օրենքի նախագիծը աղտոտում է տրամաբանության միջավայրը»

- Ընդամենը հաշված ժամեր անց ելույթ կուեննա Ալեքսանդր Սարգսյանը: Ի՞նչ կցանկանաք մաղթել այս պահին Հայաստանը ներկայացնող մեր պատվիրակությանը:

 - Սրտանց մաղթում եմ հաջողություն, փայլուն, անթերի կատարում եւ, իհարկե, ամենակարեւորը՝ հաղթանակ մեր երգչին, պատվիրակությանը եւ Հայաստանին: Վստահ եմ՝ բարձր մրցանակներով կվերադառնան Հայաստան։

​​​​​​​«Կովկասցի վարչապետն ու արիացի ուսանողները...» (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА