o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մասաչուսեթսում մահացել է Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը

13.09.2019 18:02 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մասաչուսեթսում մահացել է Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում վախճանվել է Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը՝ 109-ամյա Աստղիկ Ալեմյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Armenian Mirror Spectator-ը, Աստղիկ Ալեմյանը Հայոց ցեղասպանության ժամանակ կորցրել էր ծնողներին և եղբայրներին ու մինչև 12 տարեկանը բնակություն հաստատել Սիրիայի մանկատներից մեկում:

Տ. Ղևոնդ քահանա Տյոմկինը ազատվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի փոխտեսչի պաշտոնից և ծառայության կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում

Հորեղբոր՝ Կարապետ Թեթեզյանի օգնությամբ նա իր քրոջ՝ Աննայի հետ տեղափոխվել էր ԱՄՆ: 1980-ականներից ի վեր՝ նա ամեն տարի ապրիլի 24-ին հատուկ պատվի էր արժանանում քաղաքային խորհրդում կազմակերպվող միջոցառման ժամանակ: 90-ամյակին Աստղիկ Ալեմյանն ընտանիքի անդամների հետ մեկնել էր Եգիպտոս և Սիրիա՝ վերստին այցելելով այն վայրերը, որտեղ եղել էր մանուկ հասակում: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА