o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հռչակավոր դաշնակահար Սըր Անդրաշ Շիֆը առաջին անգամ մենահամերգ կունենա Հայաստանում

13.09.2019 17:37 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հռչակավոր դաշնակահար Սըր Անդրաշ Շիֆը առաջին անգամ մենահամերգ կունենա Հայաստանում

Սեպտեմբերի 15-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում, Երևանյան հեռանկարներ 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշրջանի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում անմոռանալի իր մենահամերգով հանդես կգա հռչակավոր Սըր Անդրաշ Շիֆը:

3,5 անգամ ավելի շատ գումար՝ ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման նպատակով

Լոս Անջելես Թայմզը նրա մասին գրել է. «Նա բացահայտել  է երաժշտությունն այնտեղ, որտեղ այլոք միայն  բանաձև են գտնում: Նա երաժշտության երանգներ  է հաղորդել այնտեղ, ուր  այլոք պարզապես նվագում են»:

«Մերօրյա դաշնամուրային հսկաների մեջ Անդրաշ Շիֆը անգերազանցելի վարպետ է: Նա միաժամանակ և՛ կատարյալ հանգստություն է, և՛ արթնություն. այս երկու հատկանիշները միասին արդյունքն են դառնում անկոտրում կամքի: Նրա էներգիան անսպառ է, անմար, նրա հնչյունները կատարյալ են: Լսելով Շիֆին փակում ես աչքերդ և քեզ պատկերացնում հոսող առվի մեջ՝ տեսնելով ընդերքի գունավոր բյուրեղները»,- գրել է The San Jose Mercury-ն:

Երևանյան մենահամերգի ծրագրում կհնչեն Բեթհովենի և Շումանի ստեղծագործությունները:

Սեպտեբերի 24-ին փառատոնը կհյուրընկալի նաեւ մեգա-աստղ թավջութակահար Գոտիե Կապյուսոնին: Հոկտեմբերի 1-9 տեղի կունենա հոբելյանական համերգներ, որոնց մասնակցելու են  կրկնակի Գրեմմի մրցանակակիր  ջութակահար Պինխաս Ցուկերմանը, Գրեմմի մրցանակակիր ալտահար Քիմ Քաշքաշյանը,հարվածային գործիքների հանրահայտ կատարող Ռոբին Շուլկովկին, Կուս լարային քառյակը և այլոք:

Փառատոնն այս տարի սկիզբ առավ ապրիլի 29-ին` բրիտանական The Swingles վոկալ խմբի հիշարժան համերգով: Իվո Պոգորելիչի իրադարձային մենահամերգին հաջորդեց Գրեմմի մրցանակի արժանացած ամերիկյան Պարկեր քառյակի /Parker Quartet/ և Ամադինդա հարվածայինների համույթի ելույթները: Սեպտմեբեռրի 6-ին կայացավ ի ծնե կույր ճապոնացի դաշնակահար Նոբույուկի Ցուջիի սենսացիոն մենահամերգը:

Անդրաշ Շիֆը մեր օրերի ամենահեղինակավոր դաշնակահարներից է: Լեգենդ դարձած անվան հետ կապված է երաժշտական բարձրարժեք մեկնաբանությունների մի ողջ դարաշրջան: Աշխարհի հեղինակավոր բեմերի և հռչակավոր փառատոների հաճախակի հյուրը չի դադարում զարմացնել միլիոնավոր երաժշտասերների Բախի, Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի, Շուբերտի, Շոպենի, Շումանի և Բարտոկի իր առանձնահատուկ մեկնաբանություններով: Անդրաշ Շիֆը  ծնվել է 1953թ-ին Բուդապեշտում, ուսանել է Ֆերենց Լիստի ակադեմիայում՝ պրոֆեսոր Պալ Կադոսայի, Դյորդ Կուրտագի և Ֆերենց Ռադոշի հետ, իսկ ավելի ուշ Լոնդոնում՝ Ջորջ Մալքոմի մոտ:

Իբրև մենակատար և դիրիժոր Սըր Անդրաշ Շիֆը հանդես է գալիս Բեռլինի և Նյու Յորքի ֆիլհարմոնիկ, Չիկագոյի, Բոստոնի, Սան Ֆրանցիսկոյի և Սիեթլի սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Նա մենահամերգներով հանդես է գալիս Քարնեգի համերգասրահի Շտերն դահլիճում, Եվրոպայի, Ավստրալիայի, Ասիայի և Հարավային Ամերիկայի ամենահեղինակավոր համերգասրահներում և երաժշտական կենտրոններում:

Դաշնակահարը ձայնագրում է բացառապես «ECM Records»-ի համար: Հայտնի են Բեթհովենի և Շուբերտի բոլոր սոնատների, Բախի լավ տեմպերացված կլավիրի հատորների, պարտիտատենրի և այլ հայտնի երկերի պատմական ձայնագրությունները:

1999թ-ին նա հիմնադրել է իր կամերային նվագախումբը՝ «Cappella Andrea Barca».-ն, որը միավորում է մենակատարների և կամերային երաժիշտների :

Մեծ է երաժշտի սերը դեպի կամերային երաժշտությունը: 1989թ-ին Սըր Անդրաշ Շիֆը դառնում է Զալցբուրգի մերձակայքում տեղի ունեցող հանրահայտ «Մուզիքթագե Մունդզեե» կամերային երաժշտության փառատոնի գեղարվեստական ղեկավարը՝ պատվով պահելով իր պաշտոնը մինչև 1998թ: 1995թ-ին նա Հայնց Հոլիգերի հետ հիմնադրում է «Ittinger Pfingstkonzerte» փառատոնը Շվեյցարիայի« «Իթինգեն» կարտեզյան վանական համալիրում: 1998թ-ին նա Վիչենցայի Օլիմպիական թատրոնում հիմնում է «Մեծարանք Պալադիոնին» երաժշտական շարքը:

Արցախի հետ շփման գոտում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2500 կրակոց

Սըր Անդրաշը իր երաժշտական գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների: 2006թ-ին նա դարձել է Բոննի Բեթհովենի տան պատվավոր անդամ՝ Բեթհովենի ստեղծագործությունների իր յուրահատուկ մեկնությունների համար։ 2008թ-ին նրան շնորհվել է Վիգմոր համերգասրահի մեդալը՝ սրահի շուրջ 30 տարվա մշտական հյուրը լինելու համար: 2009թ նա դարձել է Բալիոլի քոլեջի հատուկ անդամը (Օքսֆորդ, Մեծ Բրիտանիա)։ 2011թ-ին երաժիշտը ստացել է Շումանի մրցանակ, արժանացել Մոցարտեում հիմնադրամի՝ Մոցարտի անվան ոսկե մեդալին, գիտության և արվեստի վաստակավոր գործչի կոչմանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո շքանշանակիր, ինչպես նաև Վիեննայի համերգասրահի պատվավոր անդամի կոչմանը: Նրան տրվել է նաև Թագավորական ֆիլհարմոնիկ ընկերության ոսկե մեդալ։ 2014թ. հուլիսին Լիդսի համալսարանի կողմից նրան շնորհվել է Երաժշտության դոկտորի պատվավոր աստիճան:

2014թ-ի հունիսին Անգլիայի թագուհու հոբելյանական պատվո շարքում երաժշտական արվեստին իր մատուցած ծառայության համար Սըր Անդրաշ Շիֆն արժանանում է ասպետի կոչմանը։

Սըր Անդրաշ Շիֆի «Երաժշտությունը ծնվում է լռությունից» գիրքը, որն էսսեների և Մարտին Մայերի հետ զրույցների ժողովածու է, հրատարակվել է 2017թ-ին՝ «Բերենրայթեր և Հենշել»-ի կողմից:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА