o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՋՐԱՎԱԶԱՆՈՒՄ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՈՍՊՆՅԱԿՆԵՐ ԿՐԵԼ ՉԻ° ԿԱՐԵԼԻ

13.09.2019 22:00 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՋՐԱՎԱԶԱՆՈՒՄ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՈՍՊՆՅԱԿՆԵՐ ԿՐԵԼ ՉԻ° ԿԱՐԵԼԻ

- Կարելի° է արդյոք կրել կոնտակտային ոսպնյակներ (լինզաներ)` ջրավազան այցելելիս:

Հարցին պատասխանում է Երեւան քաղաքի գլխավոր ակնաբույժ, պրոֆեսոր ԱՐՏԱՇԵՍ ԶԻԼՖՅԱՆԸ.

Կոնտակտային լինզաներ կրելիս առավել հաճախ կատարվող սխալները

Կոնտակտային ոսպնյակները տեսողության լավացման եղանակներից են: Կան տեսողության լավացման նաեւ այլ եղանակներ, բոլորին ծանոթ ակնոցը, էքսիմեր լազերային շտկումը, որը վերջին շրջանում լայն կիրառվում է Հայաստանում եւ այլն: Գոյություն ունեն կոնտակտային ոսպնյակների մի քանի տեսակներ, որոնք պատրաստված են տարբեր նյութերից: Նախկինում կոնտակտային ոսպնյակների պատրաստման նյութը եղել է ոչ այնքան որակյալ, այդ իսկ պատճառով կոնտակտային ոսպնյակների հանդեպ մեզ մոտ, այսպես ասած, անվստահություն է եղել: Մինչ այդ, եվրոպական երկրներում շատերը վաղուց հրաժարվել են ակնոց կրելուց: Կան նաեւ հատուկ ոսպնյակներ, որոնք ցուցված են ասիգմատիզմի ժամանակ, սակայն վերջինիս կիրառումը ոչ այնքան արդյունավետ է: Ինչպես հայտնի է, գոյություն ունեն նաեւ կոսմետիկ ոսպնյակներ, որոնք փոխում են աչքերի գույնը: Իրականում կոսմետիկ ոսպնյակները չեն կարող լինել շատ որակյալ, քանի որ հիմնականում պատրաստվում են ոչ այնքան բարձր տեսակի նյութից, ինչն էլ հնարավոր է աչքի սնուցման խանգարումների պատճառ դառնա: Հարկ է հիշել, որ կոսմետիկ ոսպնյակները պետք է կիրառել միմիայն առողջ աչքերի դեպքում: Ի դեպ, ցանկացած կոնտակտային ոսպնյակ խորհուրդ է տրվում կրել 10 ժամից ոչ ավելի: Նույնիսկ շատ բարձր որակ ունեցող ոսպնյակների դեպքում: Եթե խոսքը կոսմետիկ ոսպնյակների մասին է, ապա խորհուրդ է տրվում կրել 5 ժամից ոչ ավելի: Այն շուրջօրյա կրելը սխալ է: Խորհուրդ չի տրվում նաեւ ինքնակամ կոնտակտային ոսպնյակների ընտրություն կատարել: Կոնտակտային ոսպնյակը պետք է ընտրի ակնաբույժը, այլ ոչ թե դեղատան աշխատակիցը: Բանն այն է, որ կոնտակտային ոսպնյակները պետք է համապատասխանեն աչքի չափսերին: Նշենք, որ կոնտակտային ոսպնյակները խնամքի կարիք ունեն: Խորհուրդ չի տրվում մեկ ամսից ավելի կրել նույն ոսպնյակները: Մարդ, որը կրում է կոնտակտային ոսպնյակներ, պետք է ունենա հատուկ ոսպնյակների համար նախատեսված տուփ, որտեղ էլ պետք է պահպանի ոսպնյակները պահպանելու համար նախատեսված հեղուկը: Ամենը պետք է լինի ստերիլ վիճակում: Կոնտակտային ոսպնյակներ տեղադրելիս պետք է պարտադիր լվանալ ձեռքերը: Խորհուրդ չի տրվում նաեւ կոնտակտային ոսպնյակներ կրել ալերգիկ վիճակների դեպքում, ինչպես նաեւ՝ երկարատեւ դիսկոմֆորտի զգացողության ժամանակ: Ինչ վերաբերում է հարցին, թե կարելի՞ է կրել ոսպնյակներ ջրավազանում, ապա` ոչ: Նույնիսկ այն դեպքում, եթե պաշտպանիչ ակնոց եք կրում:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА