o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԴՐԱԿԱՆ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՆԵՐԿԱՅԻՍ ՕՆԿՈԼՈԳԻԱՅԻ ՎԻՃԱԿԸ ՀՀ-ՈՒՄ»

13.09.2019 21:50 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
«ԴՐԱԿԱՆ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՆԵՐԿԱՅԻՍ ՕՆԿՈԼՈԳԻԱՅԻ ՎԻՃԱԿԸ ՀՀ-ՈՒՄ»

«Ցավոք, օնկոլոգիան մեր երկրում մնում է թերզարգացած: Ինչպես որ 25 տարի առաջ, այնպես էլ այսօր ուռուցքաբանությունը մնում է թերի վիճակում: Եթե վերցնենք ուռուցքային հիվանդությունների քանակը ընդհանուր հիվանդությունների մեջ՝ որպես մահացության պատճառ, ապա տեսնում ենք՝ ինչպես նախկինում էր, այնպես էլ այսօր սրտանոթային պաթոլոգիաների մահացությունից հետո երկրորդ տեղում է: Ուռուցքային հիվանդություններով հիվանդացող հիվանդների` արդեն վերջին ստադիայում հայտնաբերման քանակը եւս կրկին մեծ է»: «Իրավունք TV»-ի տաղավարում, անդրադառնալով ներկայիս ուռուցքաբանության ոլորտին եւ դրա բացթողումներին, նման գնահատական հնչեցրեց Մոսկվայից շուրջ մեկ տարի առաջ ՀՀ տեղափոխված օնկոլոգ- վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԽԱՉԱՏՈՒՐ ԲԱԴԱԼՅԱՆԸ՝ ասելով.

Մի´ թողեք, որ օստեոպորոզը կոտրի Ձեզ. հայ և օտարազգի բժիշկները կոչն ու պարը

- Իսկ եթե համեմատեմ նախկինում եւ այսօր մեր օնկոլոգիայի արձանագրած արդյունքները, ապա ես առանձնակի առաջընթաց, այո, այսօր էլ  չեմ տեսնում: Դա վերաբերում է ինչպես դիագնոստիկայի, այնպես էլ հետագա բուժման փուլին: Եվ դա է պատճառը, որ մենք այսօր, ցավոք, տեսնում ենք այն արդյունքները, ինչ-որ տեսնում ենք: Եվ իմ կարծիքով, ծառայությանը պետք է նայել ոչ թե առանձին որպես ինստիտուտ կամ հիվանդանոց, այլ ուռուցքաբանությանը պետք է նայել որպես մոտեցում: Իսկ այսօր ափսոսանքով եմ ասում, բայց դրական լույսի ներքո ես չեմ կարող ներկայացնել ներկայիս օնկոլոգիայի վիճակը ՀՀ-ում:

ԵՐԲ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԼՈՒԾՈՒՄԸ ՉԵՆ ԳՏՆՈՒՄ

- Իսկ ինչո՞վ եք պայմանավորում, որ ինչպես  25 տարի առաջ, այսօր էլ, փաստորեն, նույն տեղում է դոփում օնկոլոգիան: Արդյոք ճիշտ մեթոդներով չե՞ն իրականացվում ուռուցքային հիվանդությունների բուժումը, թե՞ այլ խնդիր կա:

- Եթե վերցնենք առաջատար երկրների փորձը, ապա կտեսնենք, որ օնկոլոգիան զարգանում է շատ կարեւոր էտապներով: Առաջատար երկրներից երեւի պետք է նշել առաջին հերթին ԱՄՆ-ի օնկոլոգիայի մակարդակը եւ ձեռքբերած պրոտոկոլները, որոնք ընդունվում են բոլոր մնացած երկրներում: Իհարկե, օնկոլոգիայի զարգացման համար մեծ ֆինանսական ներդրումներ են պետք: Եվ գուցե այն, որ ՀՀ-ում օնկոլոգիան շատ փոքր տեմպերով է զարգանում, կապված է նաեւ երկրի ֆինանսական վիճակի հետ: Բայց միայն դրանով պայմանավորել օնկոլոգիայի թերզարգացումը, ճիշտ չէ: Ըստ իս՝ օնկոլոգիայի բնագավառում կա մեծ բաց, եւ միայն ժամանակակից սարքավորումներ չունենալու խնդրով չէ, որ ունենք այսօրվա ցավալի վիճակը:

ԱՆՈՐԱԿ ՍՆՈՒՆԴԸ` ԴԻՍԲԻՈԶԻ ՊԱՏՃԱՌ

- Այսինքն՝ մասնագետների խնդի՞ր ունենք:

- Ես բազմիցս համոզվել եմ նրանում, որ հատկապես մարզերում կա ուռուցքաբանների եւ նորմալ մասնագիտական մոտեցման կարիք: Մարդն իրավունք ունի ժամանակակից մակարդակով բուժում եւ մասնագիտական մոտեցում ստանալ: Իսկ մասնագետի բացակայության պայմաններում, երբ ուռուցքաբանի կոնսուլտացիան կարող է անել, օրինակ, սովորական վիրաբույժը կամ թերապեւտը, արդեն թերի է եւ խնդիր: Եվ դրա համար է, որ ուռուցքային հիվանդությունը սկզբնական էտապում հայտնաբերելու դեպքերը մնում են բաց, եւ հիվանդները գալիս հասնում են ուռուցքաբանի մոտ արդեն տարածված ուռուցքով` վերջին ստադիայում:

Ինչպե՞ս նվազեցնել գաջեթներից վնասը. պատմել են բժիշկները

- Ի՞նչ ելք եք տեսնում ստեղծված իրավիճակում, ինչպե՞ս զարգացնել օնկոլոգիան ՀՀ-ում:

- Շատ բարդ, բազմակողմանի հարց է: Ցավոք ժամանակակից բժշկության եւ հատկապես՝ օնկոլոգիայի համեմատ Հայաստանում առկա ներկայիս դիֆիցիտը շատ դժվար  ճանապարհ է պահանջում: Այստեղ շատ մեծ դեր պետք է խաղա նաեեւ Ուռուցքաբանական մասնագետների ասոցացիան, որը անպայման պետք է քննի ուռուցքային հիվանդություններով պայմանավորված մահացության դեպքերը: Մասնավորապես, թե ե՞րբ, ո՞ր էտապում են թերացել: Շատ կարեւոր է առաջնային էտապում  բարձրացնել մասնագետների մակարդակը: Որպեսզի, մարդիկ երբ գնում են պոլիկլինիկաներ, այնտեղ կարողանան առաջին հերթին ուռուցքային պաթոլոգիան հերքել, իսկ եթե որեւէ կասկած կա, հնարավորինս արագ ուղարկեն մասնագետների մոտ: Ուռուցքային հիվանդությունները ժողովուրդը առհասարակ  ընդունում էորպես դատավճիռ, բայց դա այդքան էլ այդպես չէ : Ես ունեցել եմ հիվանդներ շատ ծանր պաթոլոգիաներով` լյարդի, ենթաստամոքսային գեղձի ուռուցքներով, որոնցով շատ-շատ բժիշկներ ասում էին, որ իմաստ չունի զբաղվել: Բայց նրանք բուժվել են եւ ապրում են նորմալ կյանքով: Կարեւոր է պարզապես ժամանակին հայտնաբերել եւ ճիշտ բուժել:

Ինչո՞ւ են բժիշկները խորհուրդ տալիս ոչ մի դեպքում դիետիկ գազավորված ըմպելիք չխմել

Զրույցն ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА