o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դիարբեքիրում պայթյուն է գրանցվել. կան զոհեր

13.09.2019 13:41 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Դիարբեքիրում պայթյուն է գրանցվել. կան զոհեր

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Քուլփ գավառի մոտակայքում քաղաքացիներ տեղափոխող մեքենայի վրա ինքնաշեն ռումբերով հարձակում է տեղի ունեցել, ինչի հետևանքով պայթյուն է գրանցվել: Զոհվել է 7, վիրավորվել՝ 10 քաղաքացի: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

ՌԴ Անդրբայկալյան երկրամասում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի

Ըստ թուրքական աղբյուրի տարածած տեղեկատվության՝ հարձակումը կազմակերպել են Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալները:

Վիրավոր քաղաքացիներին տեղափոխել են Դիարբեքիրի հիվանդանոցներ: Նրանցից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն այցելել է վիրավորներին և զրուցել նրանց հարազատների հետ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА