o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԱ՞ ԷՐ ՆԻԿՈԼԻ ԽՈՍՏԱՑԱԾ ԼԱՎ ՈՒ ԱՊԱՀՈՎ ԿՅԱՆՔԸ

13.09.2019 21:10 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՍԱ՞ ԷՐ ՆԻԿՈԼԻ ԽՈՍՏԱՑԱԾ ԼԱՎ ՈՒ ԱՊԱՀՈՎ ԿՅԱՆՔԸ

Այս օրերին պաշտոնական մարմինները հպարտորեն խոսում են, թե կարողացել են թանկացումների դեմն առնել: Հասկանալի է՝ հիմնական շեշտը դնելով պետական վիճակագրության վրա, համաձայն որի՝ օգոստոսին՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ ունեցել են 0.6 տոկոս գնաճ:

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԹՌԻՉՔԸ ՀԱՄԱՐԵԼ ԱՆՎԱՎԵՐ

 

ԽԱՅՏԱՌԱԿ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈ՞ՒՆՆ Է «ՑԱԾՐ ԳՆԱՃԻ» ԲԵՐԵԼ

Միգուցեեւ այդպես է, վիճակագրության հետ չես վիճի. ոչ թե նրա համար, որ չեն խաբում, այլ պարզապես անիմաստ է: Բայց եթե անգամ ընդունենք, որ իրոք ունեցել են ընդամենը 0.6 տոկոս ընդհանուր թանկացում, դա ի՞նչ է տալիս շարքային քաղաքացիներին: Այն, որ բնակչության հիմնական զանգվածի ծախսերի առյուծի բաժինն արվում են երկու ուղղությամբ՝ սննդամթերքի եւ հագուստ-կոշիկի վրա, հայտնի փաստ է: Ավելորդ անգամ համոզվելու համար մեջբերենք պաշտոնական վիճակագրության այս պնդումը. «Մրգի եւ բանջարեղենի... ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.08%»: Այսինքն, եթե միայն միրգն ու բանջարեղենը սպառողական զամբյուղում ունեն 9 տոկոսից ավել տեսակարար կշիռ, դժվար չէ պատկերացնել, թե ընդհանուր սննդամթերքի տեսակարար կշիռն ինչ մակարդակի է հասնում: Չնայած, սննդամթերքի մասով եւս վիճակագրությունն օգոստոսին փայլուն պատկեր է նկարել՝ 0.3 տոկոս գնանկում: Լավ, «հավատանք»՝ շրջանցելով այն հարցը, թե այդ ինչի՞ հիման վրա է նախորդած ամիսների 5 տոկոսի հասնող եւ նույնիսկ գերազանցող թանկացումների պարագայում միանգամից սննդի գները դառնում նվազող: Առավել եւս՝ ելնելով այն տրամաբանությունից, որ սննդամթերքի գնանկման միակ տրամաբանական պատճառ կարող է լինել տեղական գյուղմթերքների առատ բերքը: Մինչդեռ նույն վիճակագրությունն է այս տարվա առաջին կիսամյակի կտրվածքով (գյուղատնտեսության վերաբերող թվերը ներկայացվում են եռամսյակային կտրվածքով) արձանագրել գյուղատնտեսության 7.4 տոկոս (բուսաբուծության՝ 15.3 տոկոս), ընդ որում՝ երկրորդ եռամսյակում 10.5 տոկոս անկում: Ասել, թե երկրորդ եռամսյակից հետո ունեցել ենք գյուղատնտեսության սուպերթռիչք, ծիծաղելի կլիներ: Եվ այս պատկերը միանգամայն համահունչ էր 5 եւ ավել տոկոսով գյուղմթերքների եւ, առհասարակ, սննդամթերքի թանկացմանը, ու լավ կլիներ բացատրեին՝ այդ ի՞նչ հրաշքով ունեցանք 0.3 տոկոս էժանացում: Իհարկե, կարող են ասել, թե տեղական արտադրության ֆոնին՝ գյուղմթերքների եւ սննդամթերքների այլ տեսակների ներմուծումն ավելացավ: Սակայն դա կֆիքսեր շատ ավելի խայտառակ պատկեր, քան պազապես թանկացումն է: Այսինքն, մեր տեղական արտադրության քիչ թե շատ գործող համակարգերից մեկը՝ գյուղատնտեսությունը, հայտնվել է այնպիսի խոցելի վիճակում, որ լիովին կորցրել է դիմադրողականությունը ներմուծման նկատմամբ: Իսկ այդ դեպքում մեկ-երկու տարուց ի՞նչ կունենանք, առավել եւս հաշվի առնելով, որ հայաստանյան աշխատուժի մի պատկառելի մասը հենց գյուղատնտեսության ոլորտում է:

ԳԼՈՒԽԳՈՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԵՐԿԻՐ «ՊԱՀԵԼՈՒ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԷԱՊԵՍ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ

Լավ, «ընդունենք» օգոստոսին ունեցել ենք 0.3 տոկոս էժանացում: Սակայն ինչի՞ հաշվին են դա արձանագրել: Նկատի ունենք, որ սննդամթերքի ոլորտում էլ կան ապրանքատեսակներ, որոնք հանրության հիմնական մասի սպառողական զամբյուղում արտառոց մեծ դեր ունեն, այսինքն, եթե այս ուղղություններով չլինի էժանացումը, մարդկանց հիմնական մասի համար միանգամայն աննկատ կմնա: Նման ապրանքատեսակներից, ինչ խոսք, առաջնային տեղում է հացը: Եվ ահա հացի գների աճը գրեթե ողջ տարվա ընթացքում 5-5.5 տոկոսի սահմաններում է: Ճիշտ է, օգոստոսին մի փոքր պակաս ցուցանիշ են ներկայացրել՝ 4.8 տոկոս, սակայն ինքնին այդ թիվն էլ շատ մեծ է: Առավել եւս, որ այդ թիվն էլ է խիստ կասկածելի: Այսպես, այս տարվա առաջին կիսամյակի կտրվածքով վիճակագրությունը ներկայացրել է «հացահատիկ եւ հատիկաընդեղեն» ապրանքախմբում տեղական արտադրության 18.7 տոկոս գերանկում: Այսինքն, եթե անգամ ընդունենք, որ դրա համեմատ հացի գների ավելի մեղմ թանկացումը կապված է ներկրման աճի հետ, ապա միակ օգտվողը, ինչպես միշտ, մնում է ներմուծողը՝ Լֆիկը: Հացից զատ ֆիքսենք նաեւ, որ «հացաբուլկեղեն եւ ձավարեղեն» ապրանքախմբում տարվա ընթացքում թանկացումները 4.5 տոկոսի սահմաններում է, որը օգոստոսին նվազեցրել են մինչեւ 4 տոկոս: «Ալյուր եւ ձավարեղեն ապրանքախմբում» ունեցել ենք նորից 4 տոկոսի կարգի գնաճ: Եվ միայն «այլ հացաբուլկեղեն» տողով են օգոստոսին ներկայացրել 1.8 տոկոս էժանացում՝ դրանով արհեստականորեն պակասեցնելով ընդհանուր հացամթերքների թանկացման պատկերը: Միայն թե մեկ հարց. եթե ցորենը, ալյուրը թանկանում է, այդ ինչի՞ հաշվին է «այլ հացաբուլկեղեն» կոչվածն էժանացել: Ժողովրդի սննդակարգի հիմնական բաղադրիչներից մեկն էլ մակարոնեղենն է: Եվ ահա այս ուղղությամբ թանկացումները ռեկորդային են. տարին սկսվել է 4-5 տոկոս թանկացմամբ՝ արագորեն հասնելով 7-8 տոկոսի, եւ օգոստոսին էլ անցած օգոստոսի համեմատ արդեն 9 տոկոսի մոտ է՝ 8.7: Հաջորդ կարեւոր, սակայն շարքային մահկանացուների ռացիոնից աստիճանաբար դուրս եկող ապրանքատեսակի՝ մսի մասով էլ պատկերը հակառակն է. տարին սկսվել է 5 տոկոսի կարգի թանկացմամբ՝ աստիճանաբար նվազելով եւ օգոստոսին հասնելով 1 տոկոսի: Սակայն այստեղ մեկ միանգամայն վտանգավոր գործոն կա: Այս տարի ունենք անասնակերի առավել քան վատթար վիճակ. հավաքվել է էապես պակաս եւ գներն էլ հասնում են աստղաբաշխական մակարդակի: Եվ ահա այդ պակասի արդյունքում ամռան մոտավորապես կեսերից սկսած նկատվում է անասնագլխաքանակի մորթի աճող ծավալներ, որը դեռ կշարունակի ավելանալ: Դա, իհարկե, կբերի մսի գնանկման, բայց որ դրան ձմռանը հաջորդելու է գերթռչիք, դա էլ է կասկածից դուրս: Ճիշտ է, աճում է նաեւ մսի ներմուծումը: Սակայն այս դեպքում խոսքը հորմոնալ կերերով սնված կենդանիների մսի մասին է (ինչը նաեւ մեզ մոտ է սկսել պրակտիկ դառնալ): Սակայն նման տեղաշարժը թե առողջական առումով ինչ է խոստանում ժողովրդին, դա արդեն հարցի մյուս կողմն է: Մսի թանկացումների պատճառով վերջին տարիներին բնակչության մոտ սկսեց աճող տեմպեր ստանալ թռչնամսի օգտագործումը: Պահանջարկի նման աճի արդյունքում ստացանք նման իրավիճակ. ողջ տարվա ընթացքում թռչնամսի թանկացումը 10 եւ ավել տոկոսի շրջանակներում է՝ պարբերաբար մոտենալով 14 տոկոսի սահմանին: Օգոստոսին այդ թիվը 10.7 տոկոս է, որը եւս ահռելի մեծություն է: «Կաթնամթերք, պանիր եւ ձու» միասնական ապրանքախմբում թանկացումները տարվա ընթացքում հատել են 5 տոկոսի սահմանագիծը: Այստեղ, իհարկե, արտառոց դերը ձվինն է. հունիս-հուլիսին թանկացումը 40 տոկոսի մերձակայքում էր: Ճիշտ է, օգոստոսին մի փոքր նվազեցրին (եւ էլի անբացատրելի է, թե ինչի հաշվին), սակայն ֆիքսել են 28 տոկոս գնաճ, որը ինքնին ահռելի մեծություն է: Մյուս կարեւոր ապրանքատեսակներից է կարտոֆիլը, որտեղ հունիս-հուլիս ամիսներին ունեինք 75 տոկոսի կարգի գերթանկացում: Բայց ահա օգոստոսին ներկայացրել են 25.5 տոկոս: Դա էլ է ցնցող ցուցանիշ եւ իր հերթին լիովին անբացատրելի: Վիճակագրության պնդմամբ՝ կիսամյակային կտրվածքով ունեցել ենք կարտոֆիլի արտադրության 13.5 տոկոս անկում: Այսինքն, եթե ունեցել ենք գնաճի մեղմացում, դա նշանակում է, որ սկսել են կրկին Հայաստան կարտոֆիլ ներկրել: Այն դեպքում, երբ գոնե այս ապրանքատեսակի մասով մշտապես ինքնաբավ ենք եղել: Թվարկումը կարող ենք շարունակել, ինչը ընդհանուր տրամաբանությունը չի փոխում: Այն է, սպառողական զամբյուղի հիմնական սննդատեսակների մասով, քիչ բացառությամբ, ունենք թռիչքային թանկացումներ: Իսկ եթե դրանից հետո, օրինակ, սեւ «իկրան» էժանացել է, ապա դրանից միայն էլիտաների աչքը լույս: Մյուս կարեւոր ապրանքախմբի՝ հագուստ-կոշիկի մասով եւս պատկերը տխուր է՝ 8.6 տոկոս թանկացում: Որոշ դեպքերում, օրինակ մանկական կոշիկների թանկացումն օգոստոսին հասել է 17 տոկոսի: Այսպիսով, այն հիմնական ուղղություններում, որոնք կազմում են շարքային քաղաքացիների սպառողական զամբյուղի առյուծի բաժինը, թանկացումները էապես գերազանցում են վիճակագրական 0.6 տոկոս գնաճի տրամաբանությունը: Պարզ լեզվով ասած, մարդկանց հիմնական մասը ներկայումս անցած տարվա համեմատ ոչ թե 0.6, այլ առնվազն 5-6 տոկոսից ավելի գումար է ստիպված ծախսել՝ անցած տարվա մակարդակով ապրելու համար: Բայց եթե անգամ գնանք այն աբսուրդ մտքին, թե իրոք ընդամենը 0.6 տոկոսով ենք շատ ծախսում, դա էլ իշխանություններին գլուխ գովելու առիթ չի տալիս: Նիկոլն իշխանության գալով, խոստանում էր կենսամակարդակի թռիչքային եւ արագ ավելացում: Եթե անգամ ընդունենք, որ չունենք վատթարացում, եւ վիճակը նույնն է մնացել, ապա ո՞ւր մնացին Նիկոլի այդ բոլոր խոստումները:

ՀԵՏՈ ԷԼ «ՉԱՐԱԽՈՍՆԵՐԸ» ԱՍՈՒՄ ԵՆ, ԹԵ ՆԻԿՈԼԸ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՓԱՅՏԻԿԸ ԿՈՐՑՐԵԼ Է

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА