o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պահանջում ենք՝ բացահայտել սադրանքներ կազմակերպող կենտրոնները». Վահագն Չախալյան (Տեսանյութ)

13.09.2019 20:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
 «Պահանջում ենք՝ բացահայտել սադրանքներ կազմակերպող կենտրոնները». Վահագն Չախալյան (Տեսանյութ)

Արդեն մոտ 60 օր է, ինչ հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության կողմից Երեւանում եւ մարզերում ընթանում է ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ստորագրահավաքը: Ինչ արդյունքներ ունեն այս պահին, եւ դեռ որքան է շարունակվելու ստորագրահավաքը, «Իրավունքը» պարզեց նախաձեռնության հիմնադիր, ջավախահայ հասարական-քաղաքական գործիչ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻՑ:

«Հրայր Թովմասյանը հետապնդվում է երկու հիմնական պատճառով». փաստաբան

Տասնյակ հազարավոր քաղաքացիներ արդեն իսկ միացել են մեզ: Ստորագրահավաքի թիվը դեռեւս չենք հրապարակել, քանի որ, ինչպես գիտենք, հրապարակելու կարիք  այս պահին չկա, որովհետեւ արդարադատության նախարարը հայտարարեց, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը տեխնիկապես այս տարի անհնար է, եւ հետաձգեցին հաջորդ տարի: Եվ քանի որ գործընթացը շարունակվում է, եւ ստորագրահավաքն էլ է շարունակվում, հետեւաբար դեռ թիվը չենք հրապարակում: Իհարկե, նախարարի հայտարարությունից հետո` մի պահ ստորագրահավաքի ակտիվությունը պակասեց, բայց ընթացքում, փառք ու պատիվ քաղաքացիներին, որ հասկացան, թե ինչ է նշանակում «այս տարի չենք վավերացնելու» բառակապակցությունը:

Ստամբուլյան կոնվենցիան մեզ պետք չէ. Լարիսա Ալավերդյան

«ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ ՄԱՆԻՊՈՒԼԱՑՆԵԼ ՄԵԶ»

Պարոն Չախալյան, ակնհայտ է, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հայտարարությունից հետո ակնկալվում էր, որ Դուք էլ կդադարեցնեք ստորագրահավաքը: Ինչո՞ւ որոշեցիք շարունակել:

Սա ընդամենը տակտիկական քայլ էր` նպատակ հետապնդելով թուլացնել այն մոբիլիզացիան, որ կա քաղաքացիների մոտ` ընդդեմ այդ կոնվենցիայի վավերացման: Ելնելով այդ հանգամանքից` չենք դադարեցրել մեր ստորագրահավաքը, նաեւ մեր պահանջները չեն իրականացվել: Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ մեր ստորագրահավաքն անժամկետ է, եւ ունենք երեք պահանջ` հակասահմանադրական ճանաչել Ստամբուլյան կոնվենցիան, Հայաստանի ստորագրությունը հետ կանչել եւ այն ԱԺ վավերացման չմտցնել: Այս պահին դեռեւս երկու պահանջը իրականացված չէ: Եվ մենք շարունակելու ենք մեր ստորագրահավաքն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի:

«Սա ոչ թե գաղափարական պատերազմ է, այլ` լինել-չլինելու հարց». Յոհան Բեկման (Տեսանյութ)

Երբ նախատեսում էին այս տարի վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, միանգամից սոցցանցերում բռնաբարությունների մասին տարբեր անանուն պատմություններ հրապարակվեցին, հետո այդ թեման տեղ գտավ անգամ Հանրային հեռուստատեսությունում: Իսկ հիմա բռնությունների մասին բարձրաձայնողները լուռ ենՓաստորեն, այս ամենը արհեստականորեն էր սարքվել, որ արդարացնեին կոնվենցիայի վավերացո՞ւմը:

Միանշանակ այդպես է: Ցավում եմ այն ուժերի համար, ովքեր մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին, կներեք արտահայտությանս համար, հիմարի տեղ են դրել, ու ցանկացած խնդիր արհեստականորեն կարողանում են բարձրացնել, հետո` քնեցնել: Երբ կոնվենցիայի վավերացման հարցը կար, բուռն կերպով սկսեցին բռնությունների մասին խոսել, պատմություններ հորինել եւ դրանք տարածել մամուլում, բայց հիմա մարել է այդ թեման: Բայց ՀՀ քաղաքացին վստահորեն այսօր կարող է ասել` արդեն անցել են այդ ժամանակները, չեն կարողանալու մանիպուլացնել մեզ: Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը միայն ստիպողաբար կարող են փորձել վավերացնել, որովհետեւ վստահ ենք, որ այն Հայաստանի Հանրապետությանը բացարձակապես պետք չէ, դրա կարիքը չունենք: Արհեստականորեն են փորձում ստեղծել տպավորություն, որ խնդիր ունենք, թե նման փաստաթուղթը մեզ օդի պես անհրաժեշտ է: Մինչդեռ նման խնդիր գոյություն չունի: Իսկ այն խնդիրները, որոնք կան, ինքներս կարող ենք մեզ մոտ ստեղծված օրենքներով դրանց դեմն առնել: Մեզ միջազգային որեւէ փաստաթուղթ, այն էլ Ստամբուլյան կոնվենցիան պարտադրել, անհնար է:

Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրահավաք իրականացնողներին մեղադրանք է առաջադրվել

«ԶԱՐՈՒՀԻ ԲԱԹՈՅԱՆԻ ՀԵՏ ԿՀԱՆԴԻՊԵՆՔ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ»

Ստորագրահավաքի այս ողջ ընթացքում մի քանի մանր ինտրիգներ տեղի ունեցան: Դուք մի քանի անգամ հրավիրվեցիք ոստիկանություն: Ի վերջո, ո՞ր կենտրոնից էր ուղղորդվում այս ամենը:

Հարյուրավոր մանր ինտրիգներ են տեղի ունեցել, բայց ասեմ, որ մանրից բացի, ծանր սադրանքներ էլ են տեղի ունեցել: 7 սադրանքի դեպք ենք առանձնացրել, որտեղ կոնկրետ կռիվ է եղել: Դրա համար պահանջել ենք ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանից եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից, որ կատարեն իրենց գործառույթն ու բացահայտեն այն կենտրոնները, որտեղից այս սադրանքնները կազմակերպվում են: Ձեռագիրը նույնն է, մեղադրանքները նույնն են, տարբեր մարդիկ են գալիս սադրելու, բայց նույն են ասում, թե Ջավախքից  եմ, ինչի՞ եմ եկել Հայաստան եւ այլն: Մինչդեռ վերջապես ես պետք է այդ հարցը տամ` թե ինչի՞ պետք է Ջավախքից գայի ու անեի այս ամենը, այլ ոչ թե ինձ պետք է հարց տան: Բայց խնդիր չէ, սա մեր ազգային հարցն էԻ դեպ, վերջին սադրանքը տեղի ունեցավ Սպիտակ քաղաքումԴեռ այնտեղ չիջած` շատ պատրաստված հարձակվեցին մեզ վրա, անուն-ազգանունով գիտեին: Այսինքն` այն չէր կարող ինքնաբուխ լինել եւ նախապես պատրաստված չլիներ: Երկրորդ օրն էլ այդ նույն մարդիկ եկան: Փաստացի մարդկանց նպատակը մեկն է` կոնկրետ հասնել ինձ եւ, այսպես ասած, ինձ շարքից հանելով` ստորագրահավաքի դեմն առնել:

Նոր խայտառակ օրինագիծ, որով միասեռականներին հավասարեցնում են ընտանիքին

Ինչո՞ւ եք այդպես կարծում:

Որովհետեւ այն սեղանիկների մոտ, որտեղ ես չկամ, սադրանքները հիմնականում թեթեւ են լինում: Դրանից ելնելով` հանգել ենք այն եզրակացության, որ կոնկրետ այդ ուժի նպատակն իմ անձին հասնելն է, որը, փառք Աստծո, իրենց մոտ չի ստացվում: Նույն ԱՄՆ քաղաքացիները, որոնք հարձակվեցին մեզ վրա, իրենց պատասխանը ստացել են, գնացել ու բողոքել են: Նույնը եղավ Սպիտակի դեպքում, իրենք հարձակվեցին մեզ վրա, հետո` իրենք էլ վազելով գնացին ու բողոք գրեցին: Դեռ մի բան էլ իմ խիղճը տանջում է, որ այս անգիտակից սադրիչները գալիս են եւ իրենք են պատժվում, գնում: Ճիշտ է, իրենց մեղքով է, բայց իմ խիղճը, որպես հայ մարդ, տանջում է, որ գալիս ու մեծ խաղի մեջ են ընկնում, որը բացարձակապես իրենցը չէ: Վերադառնալով Ձեր հարցին, թե որ կենտրոնից է ուղղորդվում այս ամենը, անկեղծ ասած, մեզ էլ է շատ հետաքրքիր: Միանշանակ պատժվելու է այդ կենտրոնը, ով էլ լինի: Վստահ եմ, որ մի օր կիմանանք, չեմ կասկածում: Այսօր չիմացանք, տասը տարուց կիմանանք եւ անգամ տասը տարի հետո էլ այս սադրանքների համար իրենց պետք է պատասխանատվության հրավիրենք, որովհետեւ մեր սահմանադրական իրավունքն ենք իրականացնում` ո՛չ մի ավել բան, ո՛չ մի ագրեսիվություն: Ընդամենը ստորագրահավաք ենք իրականացնում, եւ քաղաքացիները գալիս են, կամավոր ստորագրում են:

«Կամքը» մեկ տարեկան է

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայցով դիմել էր դատարան` ընդդեմ «Կամքի» անդամներից մեկի: Ի՞նչ փուլում է այս գործը:

Դեռեւս մեզ չի եկել ծանուցագիր, մենք ստացել ենք միայն ծանուցագիր մինչ այդ մեր դեմ հայց ներկայացրած «Նոր սերունդ» ՀԿ-ից: Հիմա մեր փաստաբաններն ուսումնասիրում են այն: Մի քանի հայց եւ բողոք կա մեր դեմ, ընդհանուր առմամբ` մենք պատրաստ ենք եղել դրան, ինչի մասին հենց սկզբից հայտարարել ենք: Պատրաստ ենք ցանկացած բանիանգամ եթե մեր քաղաքական հայացքների, մեր պայքարի համար մեզ բանտերը լցնեն, խնդիր չկա: Այսօր ստիպված ինքներս ենք մեր անվտանգությունն ապահովում: Իսկ Զարուհի Բաթոյանի հետ, ամեն դեպքում, մենք կհանդիպենք դատարանում: Պատրաստ ենք:

​​​​​​​Նոր խոչընդոտներ՝ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքի համար (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА