o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիան սեփական վարկանշային գործակալությունն է ստեղծում` աշխարհի խոշորագույն գործակալությունների «անարդար» գնահատականներից հետո

13.09.2019 13:11 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիան սեփական վարկանշային գործակալությունն է ստեղծում` աշխարհի խոշորագույն գործակալությունների «անարդար» գնահատականներից հետո

Թուրքիան սեփական վարկանշային գործակալությունն է ստեղծում` աշխարհի խոշորագույն գործակալությունների՝ Moody's Investor Service-ի, Fitch Ratings-ի և S&P Global Ratings-ի «անարդար» գնահատականների վերաբերյալ տարիներ շարունակ ունեցած դժգոհությունից հետո, գրում է bloomberg.com-ը:

Հայկական լավաշն աշխարհի 50 լավագույն հացերի շարքում. CNN-ի անդրադարձը

Ըստ bloomberg.com-ի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս մեղադրել է միջազգային ներդրումային վարկանիշներ չափող կազմակերպություններին քաղաքական դիրքորոշում ունենալու համար: Ըստ հոդվածի՝ այս հանգամանքով պայմանավորված՝ այդ երկրում պատրաստվում են ստեղծել սեփական վարկանշային կազմակերպությունը:

Թուրքիայի մի շարք բանկեր, Ստամբուլի ֆոնդային բորսան և ֆինանսական արդյունաբերության կազմակերպությունները բանակցություններ են վարում մոտավորապես 13 միլիոն դոլարով գնելու Japan Credit Rating վարկանշային գործակալության՝ Թուրքիայում գործող մասնաճյուղի 80% բաժնեմասը և դրա հիման վրա ստեղծելու սեփական վարկանշային կազմակերպությունը:

Bloomberg-ը փորձել է մեկնաբանություններ ստանալ Japan Credit Rating գործակալությունից, Թուրքիայի գանձապետարանից և Ստամբուլի բորսայից, սակայն մեկնաբանություններ չեն ստացվել:

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի գանձարանի և ֆինանսների նախարարությանը կից ստեղծվել է Պարտքի վարչություն, որը նախատեսված է ներքին և արտաքին պարտքի կառավարման համար: Այս քայլերն, ըստ էության, ճգնաժամում հայտնված թուրքական տնտեսությունն այդ ճգնաժամից դուրս հանելու փորձեր են, սակայն թուրքական լիրան շարունակում է արժեզրկված մնալ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА