o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլի եւս մեկ կարեւոր խոստում սուտ դուրս եկավ

13.09.2019 12:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Նիկոլի եւս մեկ կարեւոր խոստում սուտ դուրս եկավ

Հիշո՞ւմ եք Նիկոլի «հեղափոխական» ամենակարեւոր խոստումներից մեկը: Այն է` իշխանափոխությունից հետո դրսի հայերն իրեր հերթ չտալով կվազեն Հայաստանում բնակվելու: Այդ խոստման հետքերով էլ, թե նա քանի անգամ է խոսել մեծ հայրենադարձությունից, սփյուռքահայերի ներդրումների հեռանկարներից, արդեն դժվար է թվարկել:

Հայտնի է այն վայրը, որտեղից դուրս է եկել աղմկահարույց գաղտնալսումը

Ուրեմն, սփյուռքի մեր հայրենակիցները իշխանափոխությունից արդեն մոտավորապես տարիուկես անց ինչպե՞ս են արձագանքում Նիկոլի այդ խոստումներին: Գնահատելու համար հիմնվենք մեկ պարզ փաստի վրա: Ցանկացած սփյուքահայ, ով կորոշի բնակվել Հայաստանում, բնականաբար առաջին հերթին կլուծի բնակարանի հարցը: Այսպիսով, օտարերկրյա քանի՞ քաղաքացի է բնակարան, տուն կամ այլ շարժական գույք գնել Հայաստանում: Պաշտոնական վիճակագրության օրերս ներկայացրած վերջին ցուցանիշն այս տարվա հուլիսի կտրվածքով է: Ըստ այդմ, տվյալ ամսվա ընթացքում Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների գոկմից գնվել է 193 միավոր անշարժ գույք, այդ թվում` 89 բնակարան եւ 45 բնակելի տուն: Լավ է, ստացվում է, որ մեկ ամսում Նիկոլի հորդորով սփյուռքի 134 մարդ (ընտանիք) որոշել է հիմնվել Հայաստանում, եթե իհարկե ընդունենք այն իդեալական տարբերակը, որ ամեն մի բնակարան գնվել է ապրելու համար: Բայց չէ, ուրախանալ պետք չէ: Բանն այն է, որ եթե օտարերկրյա քաղաքացիները նշված թվով անշաարժ գույք են գնել, ապա շատ ավելի մեծ թվով վաճառել են` 348, մոտավորապես կրկնակի ավել, քան գնել են: Այդ թվում` վաճառել են 162 բնակարաան եւ 77 բնակելի տուն` գնվածից համապարասխանաբար 73-ով եւ 32-ով ավել: Պատկերավոր ասած, եթե (իդեալական տարբերակով) 134 մարդ (ընտանիք) Նիկոլի հորդորով եկել է Հայաստան, ապա 239-ն էլ տուն-տեղը ծախել-փախել է:

Մեկ հետաքրքիր չափանիշ եւս. օտարերկրյա քաղաքացիների կողմից հուլիսին գնվել է ընդամենը 1 արտադրական նշանակության շինություն եւ վաճառվել 2-ը: Այսինքն, ներդրում անողներն էլ են հեռանում:

Քերոբ Սարգսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА