o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

13.09.2019 20:10 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Երեկ առավոտվանից մեծ աղմուկ էր գցել առողջապահության նախարարի խորհրդական ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ: Նա տեսանյութ էր հրապարակել, ուր ցուցադրում է աղբի մեծ կույտ եւ փոքր-ինչ այն կողմ կանգնած բեռնատար ֆուռ եւ իրեն պատռելով ասում էր, թե` բա ասում էի սաբոտաժ է, այդ ֆուռով աղբը բերել, դատարկել են: Մինչդեռ ոչ ոք այդպես էլ չտեսավ, որ ֆուռից աղբ դատարկելու կադրեր լինեն, ոչ էլ ոստիկանությունում ֆուռով աղբ թափող իրավախախտի մասին բան չհնչեցվեց: Այդ զարմանալի բեմադրության վերաբերյալ արդեն ծաղրական գրառումներ էին գնում, զորօրինակ, Արմեն Աշոտյանը գրել էր. «Ձեզի համար մի ֆուռ աղբ բերե՞մ Բրյուսելից»: Եվ այդ զարմանալի բեմականացումից ինչ պարզվի, որ ֆուռի վարորդը մի վրացի է, որ մշտապես էլ գտնվում է այդտեղ, բերում, ստվարաթղթե դատարկ արկղեր է թողնում, որոնք Շենգավիթի որոշ բնակիչներ տանում են: Ահա եւ ձեզ «ահավոր սաբոտաժի» պատմությունը: Դե Թորոսյան Արսենն ինչ է, որ նրա խորհրդականն ինչ լինի...

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ՊՎԾ նախկին պետ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ զարմացած է, որ իր դեմ հարուցած քրգործը չեն դադարեցնում, իր փաստաբանների միջնորդությունը մերժում են. «ԱԱԾ քննիչը (իրականում` վերադասը) մերժեց իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու փաստաբաններիս հիմնավոր ու փաստարկված միջնորդությունը: Եվ այն մերժեց անհիմն պատճառաբանություններով, որոնցից մեկը հետեւյալն է. իմ չորս վկաների վերաբերյալ ընդգծել են, որ նրանք իմ ենթականերն են եղել, ուստի նրանց վկայություններն արժանահավատ չեն, մինչդեռ Սամվել Ադյանը նույնպես իմ ենթական է եղել, բայց նրա կեղծ ցուցմունքը դիտարկել են արժանահավատ, քանի որ իմ դեմ է: Մի փոքր հույս ունեմ, որ դատախազությունն ավելի խելամիտ կգտնվի եւ չի ստանձնի այս կեղծ մեղադրանքն առաջ տանելու պատասխանատվությունը: Իրավական Հայաստանն այլընտրանք չունի»: Դե ինչ, դա դասական իրողություն է, որ հեղափոխությունը խժռում է իր զավակներին:

ԶԱՐՄԱՆՔ

Ի դեպ, հեղափոխական կադրերի զարմանալի զոհաբերությունների մասին փաստում է եւ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն, հայտնի ՀՀԿ-ական ՎԱՀԱԳՆ ՎԱՐԱԳՅԱՆԸ, ում սորոսականները այդպես էլ չկարողացան կուլ տալ. «Վարչապետի թիմը` ի դեմս Արայիկ Հարությունյանի, սկսել է ոչնչացնել իր թիմակիցներին մինչեւ վերջ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտորն Արայիկ Հարությունյանի մտերիմն էր եւ ներկայացվում էր որպես Նոր Հայաստանի կադրային քաղաքականության էտալոն: Ընդամենը մեկ տարի առաջ երիտասարդ դոկտոր-պրոֆեսորին իշխանությունն ընդգրկեց Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի ցուցակում եւ դարձրեց ավագանի, այնուհետեւ Արայիկ Հարությունյանի համառ ջանքերով նշանակվեց ռեկտոր: Հիմա արդեն նախկին ռեկտորին Նիկոլ Փաշինյանի իրավապահ համակարգը քրեական պատասխանատվության է կանչում: Մի բան հստակ է այլեւս. փողոցից պետական բարձր պաշտոնների նշանակված, այնուհետեւ իրենց շրջապատին պետբյուջեից բարձր պարգեւավճար տված բոլոր «հեղափոխականները» պատասխան են տալու: Եվ հենց Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է բոլորին փուռը տալու: Ինչ-որ բան ինձ հուշում է, որ իշխանությունների` ԵՊՀ-ում դրածոները նույնպես, վարչապետի բառապաշարով ասած, չեն պլստալու...»: Դե ինչ, դեռ քանի-քանի քայլոներ հասցնելու են դառնորեն փոշմանել

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА