o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ովքեր փորձում են այլ կերպ ներկայացնել, ստում են». Տիգրան Ուրիխանյան

13.09.2019 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ովքեր փորձում են այլ կերպ ներկայացնել, ստում են». Տիգրան Ուրիխանյան

Բուհերում ուսանողների շրջանում խուճապը շարունակվում է: Գրեթե համատարած ուստարվա սկզբին նրանցից պահանջում են վճարել ուսման վարձի առնվազն կեսը: Մինչդեռ ՀՀ կրթության մասին օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` բուհերում վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են վճարել` ըստ կիսամյակների կամ ուսումնական տարվա ամիսների` ուսման վարձը հավասարաչափ բաժանելով տվյալ ուսումնական տարվա ամիսների թվին, որով կսահմանվի ամսական վճարի նվազագույն չափը: Եվ թեպետ այս մասին մի քանի անգամ բարձրաձայնել է ուսման վարձի վճարման այս կարգի փոփոխությունն օրենքում անձամբ հեղինակած ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ, սակայն «սայլը տեղից չի շարժվում», ինչի մասին «Իրավունքը» զրուցեց նրա հետ:

«Այսպես շարունակվելու դեպքում հակառակորդը կարող է օգտվել այդ «նվերից». Շարմազանով

Պարոն Ուրիխանյան, իրականում որեւէ մեկնաբանությամբ` իրավունք կա՞ պարտադրելու, որ, օրինակ, առաջին կուրսեցիները ուսումնական տարվա հենց սկզբին վճարեն վարձի առնվազն կեսը:

Ձեր հարցին հարցով պատասխանեմ` որեւէ մեկը որեւէ պատճառաբանությամբ` իրավունք ունի՞ հանցագործություն անելու եւ չպատժվելու: Որեւէ մեկն իրավունք ունի՞, օրինակ, ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում անելու եւ չտուգանվելու: Որեւէ մեկն իրավունք ունի՞ խախտելու «Կրթության մասին» օրենքը եւ պատասխանատվության չենթարկվելու: Իհարկե` ոչ, ոչ ոք իրավունք չունի ուսանողին պարտադրելու վճարել որեւէ այլ կերպ, քան սահմանված է օրենքով: Իսկ օրենքը սահմանում է, որպես իմպերատիվ պահանջ, ուսանողի համար հնարավորություն` վճարելու ամսական կտրվածքով` առանց որեւէ բացառության: Իսկ ովքեր փորձում են այլ կերպ ներկայացնել, ստում են:

«Կամքը» մեկ տարեկան է

Բայց այսօր մի շարք ուսանողներ իրենց բուհերում խնդիրների առաջ են կանգնած: Ի՞նչ քայլեր եք պատրաստվում անել:

Խնդրից տեղյակ եմ, անընդհատ աշխատում ենք ե՛ւ բուհերի, ե՛ւ նախարարության հետ, ե՛ւ իմ պաշտոնական էջում խնդրին վերաբերող գրառումների տակ դուք կտեսնեք առնվազն մի քանի հարյուր բողոք` անուն-ազգանուններով, տվյալներով, բուհերով, ֆակուլտետներով, հեռախոսի համարներով:

ԿԳՍՄ նախարարի կողմից որեւէ արձագանք չկա՞ կամ հնարավոր չէ՞ր բուհերին համապատասխան հանձնարարական իջեցնել, հայտարարություն տարածել®

Հրայր Թովմասյանը և ՍԴ-ն մնացել են Նիկոլ Փաշինյանի կոկորդում. Անցել են 37 թվի մեթոդներին (Տեսանյութ)

-Դիմել էի Փաշինյանի կառավարության, ինչպես ձեւակերպել էի, ամենայուրահատուկ կադրին` կրթության, գիտության եւ այլ հարցերի նախարարին, որպեսզի արձագանքի, բայց ի զարմանս ինձ, արձագանք չնկատեցի: Թե գաղտնի արձագանք եղել է, չի եղել, բուհերի հետ ինչ-որ աշխատանք տարել են, թե` ոչ, կփորձենք պարզել այս շաբաթ: Այդուհանդերձ, օգտվելով նաեւ ձեր տված հնարավորությունից` կոչ եմ անում բոլորին, ովքեր կունենան այդ խնդիրը, անհապաղ էլեկտրոնային հեշտ տարբերակով դիմումներ ուղարկեն իմ անունով Ազգային ժողով: Վստահեցնում եմ` հետեւանքները քիչ չեն թվա` թե՛ բուհի, թե՛ Կրթության եւ գիտության նախարարության համար, եթե ուսանողների իրավունքները խախտվեն:

Բանակցություններն ընթացել են դեռևս Ս. Սարգսյանի օրոք, Տաթևիկը մեկնել է Եվրոպա և հանձնել Նիկոլի որոշումը. Լապշին

Բուհերում արդարանում են` մատնանշելով, որ միշտ վճարովի ընդունված առաջին կուրսեցիներին հրամանագրել են, որպես ուսանող, ուսման վարձի կիսամյակը վճարելուց հետո, եթե` ոչ, ապա նրանք դուրս են մնում: Հետեւաբար, ամսեամիս վճարելու հնարավորություն այսօրվա առաջին կուրսեցիները կունենան առաջին կիսամյակի վարձավճարն ամբողջությամբ մուծելուց հետո: Ի՞նչ կասեք այս մասին:

Քաղաքացին հրամանագրվելու պահից ուսանող է դառնում: Իսկ ո՞ր օրենքով է սահմանվում վարձի վճարը: Իհարկե, «Կրթության մասին» եւ այդ իսկ օրենքում կատարվել է փոփոխություն, որն ուժի մեջ է մտել, ուրեմն` վերջ:

Հայաստանում ավելի հեշտա հարց չլուծելըՙ քան լուծելը. Նիկոլ Փաշինյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА