o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԻԿՈԼԻ ՎՐԱ ԾԱՆՐ ԿՆՍՏԻ ԲՈԼԹՈՆԻ ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ

13.09.2019 19:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՆԻԿՈԼԻ ՎՐԱ ԾԱՆՐ ԿՆՍՏԻ ԲՈԼԹՈՆԻ ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ

 Այն, որ պաշտոնաթող Բոլթոնը փորձում էր Սպիտակ տանն ուրույն քաղաքական մոտեցումները պարտադրել, որոնք շատ ավելի համահունչ էին չարաղետ ուլտրալիբերալիզմի աշխարհաքաղաքական «տրյուկներին», քանիցս ներկայացնելու առիթներ ունեցել ենք: Ընդ որում, բոլթոնյան այդ մոտեցումներն ամենաուղղակի առնչություններն ունեին նաեւ մեր՝ Հայաստանի համար:

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՓԱՐԻԶՅԱՆ ԱՅՑԸ ՈՉ ԹԵ ԶՐՈ, ԱՅԼ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԲԵՐԵՑ

 

ՈՎ ԷՐ ԲՈԼԹՈՆԸ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ

Հիշեցնենք «Հող՝ խաղաղության դիմաց» գաղափարախոսությունը, որը Բոլթոնն առաջ էր քաշում՝ արցախյան հարցի հետ կապված, եւ որը, ըստ էության, տխրահռչակ «Գոբլի պլանի» կրկնօրինակն էր: Իհարկե, նման առաջարկի իրականացումը մեր երկրի համար մահացու կլիներ: Բայց չնայած դրան, խոշոր հաշվով այդ ծրագիրը ոչ թե բուն Արցախի խնդրի լուծման մասին էր, այլ արցախյան լուծման ինչ-որ տարբերակ օգտագործելով՝ Իրանի հետ Ադրբեջան-Հայաստան ողջ հատվածը փակելու, այսինքն՝ ՌԴ-Իրան կապն այս ուղղությամբ կանգնեցնելու, ինչն ի սկզբանե էլ հասկանալի էր: Իսկ խոշոր հաշվով, այդ ողջ խաղի հիմնական նպատակն Իրանի ֆիզիկական մեկուսացումն ու ռազմական հարվածն էր, ինչը եւս ակնհայտ էր: Բայց ահա վերջին ամիսներին սկսեց աստիճանաբար տեսանելի դառնալ, որ Սպիտակ տունը սկսել է այդ ծրագրերից Բոլթոնին մեկուսացնել, ինչի մասին եւս ժամանակին կարծիք հայտնելու առիթ ունեցել ենք: Օրինակ, հիշեցնենք, Վաշինգտոնում հունիսի կեսերին կայացած Մամեդյարով-Մնացականյան հանդիպման շեմին Բոլթոնն այդ հանդիպումն իր վերահսկողության տակ առնելու հրապարակային հայտ ներկայացրեց: Իմաստը հետեւյալն էր: Հայաստանում ամենակոշտ տոնայնությամբ Բոլթոնի կողմից արցախյան հարցի լուծման հիշատակված տեսլականը ներկայացնելուց հետո, այս հունվարին Դավոսում կայացած Ալիեւ-Փաշինյան այդքան տարօրինակ հանդիպումը (որը շրջանցում էր Մինսկի խմբին եւ որի շրջանակներում, հիշեցնենք, Փաշինյանն ակտիվ շփումների մեջ էր Բոլթոնի հետ): Մի շարք փորձագետների գնահատմամբ, դա բոլթոնյան ծրագրերը գործնականում առաջ մղելու փորձ էր: Սակայն այդ փորձը կտրուկ հակազդեցության բախվեց. հիշեցնենք, այնտեղից Փաշինյանը մեկնեց Մոսկվա, եւ այն, որ նրան Պուտինը ցուցադրաբար չընդունեց, հուշում էր, թե որքան է Կրեմլին զայրացրել բոլթոնյան այդ խաղերի մեջ նրա ներգրավվելը: Ավելին, կան որոշակի տեղեկություններ, որ այդ մասին մոսկովյան դիրքորոշումը, առանց բառերի ետեւից ընկնելու, այցի ժամանակ Փաշինյանին հայտնել է Մեդվեդեւը, ում հետ հանդիպումից Նիկոլը, պատկերավոր ասած, դուրս է եկել կիսաուշաթափ վիճակում: Արդյունքում, բոլթոնյան այդ ծրագրերի իրականացումը մտավ փակուղի, որից հետո Մամեդյարով-Մնացականյան վաշինգտոնյան հանդիպման շեմին Բոլթոնը եւս մեկ փորձ արեց՝ արցախյան գործընթացի նկատմամբ կուրատորությունը ձեռքն առնելու համար: Սակայն այս անգամ էլ Սպիտակ տունը ցուցադրաբար հանդիպման կազմակերպումն ու վերահսկողությունը հանձնեց Պետդեպարտամենտին՝ բաց տեքստով ցույց տալով, որ Բոլթոնին մեկուսացնում է այդ գործընթացից էլ, Իրանից էլ: Ընդ որում, այս ամենին զուգահեռ, հրապարակային տեսք ստացավ նաեւ Արցախի մասին ՄԽ-ի հայտնի վեցկետանոց ծրագրիը, որով եւս մասնավորապես Վաշինգտոնը ցույց էր տալիս, որ հակամարտության կարգավորման հարցը տեսնում է հենց ՄԽ-ի միջնորդությամբ եւ ոչ թե այլ ներմուծված ծրագրերով: Այս իրավիճակը եւ մի շարք այլ ազդակներ պարզորոշ ակնարկում էին, որ Թրամփը մտածում է Իրանի ուղղությամբ քաղաքականության արմատական փոփոխության մասին: Ու դա շատ ավելի պարզորոշ դարձավ, երբ Սպիտակ տունը Ճապոնիայում կայացած վերջին G20 գագաթաժողովի շեմին հրապարակավ առաջարկեց Մոսկվային՝ միջնորդել Թեհրանի հետ բանակցություններ սկսելու հարցում: Գործնականում անմիջապես էլ Իրանի շուրջ հռետորաբանությունը պատերազմական բառապաշարից անցավ դիվանագիտականի: Այսինքն, կբանակցենք այս պայմանով, մյուս կողմից՝ չէ, այս, եւ այլն: Ու ահա օրերս էլ Վաշինգտոնը մինչեւ իսկ Թրամփի մակարդակով սկսեց խոսել, որ այս ամիս կայանալիք ՄԱԿ-ի գագաթաժողովի շրջանակներում միանգամայն հնարավոր է Իրանի նախագահ Ռոհանիի հետ հանդիպումը: Այն, որ Թրամփ-Ռոհանի այդքան հնարավոր դարձած հանդիպմանը նախորդեց Բոլթոնի հրաժարականը, իհարկե, պատահականություն չի կարող լինել: Ընդ որում, հաշվի առնելով, որ պետքարտուղար Պոմպեոն Բոլթոնի հրաժարականից հետո շտապեց հայտարարել, որ Թրամփի եւ Ռոհանիի հանդիպումը ՄԱԿ-ի գագաթաժողովի շրջանակում միանգամայն հնարավոր է: Ավելին, «Bloomberg»-ն էլ հղում անելով իր աղբյուրներին, պնդում է, որ այդ հանդիպումը հնարավոր դարձնելու համար Թրամփի վարչակազմում քննարկվում է Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացման հարցը, եւ հենց դրա դեմն առնելու փորձի համար էլ Բոլթոնը կորցրեց պաշտոնը:

ԼԱՎՐՈՎԻ ԱՅՑԸ ՄԻԱՑՐԵՑ ԽԱՂԱՎԱՐՏԻ ՎԱՅՐԿՅԱՆԱՑՈՒՅՑԸ

 

ԳԼՈԲԱԼ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԸ

Այսպիսով, Բոլթոնը հեռացե՞լ է, թե՞ նրան վռնդել են: Եթե սեփական կամքով է գնացել, դա նշանակում է, որ Իրանի թեման Թրամփը տանում է այն ուղղությամբ եւ այնպիսի վճռականությամբ, որ պարզապես արդեն անհնար է Սպիտակ տան ներսից դրա դեմն առնել: Եթե հեռացրել են, ապա դա էլ նշանակում է, որ Թրամփը պարզապես մի կողմ է նետել այն քարը, որն ընկած էր Իրանի ուղղությամբ՝ իր այդ ծրագրերի ճանապարհին (եւ ոչ միայն Իրանի: Վերջերս Բոլթոնը նաեւ Ուկրաինայում էր նոր խաղեր սկսելու փորձեր անում, որը եւս պետք է նրա պաշտոնանկության պատճառներից համարել): Սակայն ամենաէականը դա չէ, այլ այն, որ վերլուծական հանրությունը միանգամայն իրատեսական է համարում Թրամփ-Ռոհանի հանդիպումը: Ըստ «Bloomberg»-ի, ծրագրված է, որ Թրամփը պարզապես կմիանա Մակրոն-Ռոհանի հանդիպմանը: Եվ նկատենք, որ վերջին ժամանակներս հենց Մակրոնն է, որ ակնհայտորեն Թրամփի անունից ակտիվորեն բանակցում է ինչպես Մոսկվայի, այնպես էլ Թեհրանի հետ՝ մի կողմից առաջարկներ հղելով ռուսներին (այդ թվում՝ G7 վերադառնալու առաջարկը, որին անմիջապես պաշտոնապես միացավ Թրամփը), մյուս կողմից՝ Թեհրանին (այդ թվում, մինչ պատժամիջոցների չեղարկումը ֆինանսական օժանդակության եւ այլն): Այսինքն` ֆիքսենք, որ ընթանում է ոչ միայն ԱՄՆ-Իրան հարաբերությունների կայունացման գործընթացի ակտիվացում, այլ հարցը շատ ավելի լայն է՝ գտնվելով ՌԴ-ԱՄՆ-Ֆրանսիա-Իրան տիրույթում:

ԱՐՑԱԽՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ-ԲԱՔՈՒ ՁԵՎԱՉԱ±Փ

 

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՔԱՅԼԵՐԸ

Այսինքն, գործընթացը առնվազն տարածաշրջանային բնույթի գլոբալ պայմանավորվածությունների ուղղությամբ է, եւ եթե այն հասնի իր տրամաբանական ավարտին, ապա դա միանշանակ մեկ բան կֆիքսի. Մերձավոր Արեւելքում կհաստատվի ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների ամբողջական հարթությունը: Ընդ որում, դրա հաջողված անալոգը կա. մոտավորապես նույն ճոխ ռազմական հռետորաբանությունից հետո Թրամփը դիվանագիտական հաջողության հասավ Հս.Կորեայի հետ հարաբերություններում, եւ ֆիքսենք, էլի ոչ առանց հրապարակավ քիչ տեսանելի Մոսկվայի միջնորդության: Իսկ երբ կա հաջողված նախադեպը, դա հուշում է, որ Իրանի հարցով դրա կրկնությունը էլ ավելի հավանական է դառնում: Հասկանալի է՝ մեզ համար այս ամբողջն էական է այն տեսանկյունից, թե այս նոր իրավիճակն ինչ է խոստանում Հայաստանին: Այն, որ Իրանի ուղղությամբ այդ գործընթացի իրականացման դեպքում պայմանավորվածությունները չեն շրջանցի նաեւ Հարավային Կովկասը, հասկանալի է: Իսկ դրա արդյունքում հիմնական հավանական տարբերակն է դառնում այն, որ հարավկովկասյան տարածաշրջանում վերստին անվիճելի գերիշխող է դառնում ռուսական աշխարհաքաղաքական վեկտորը: Եվ դա անսպասելի չէ, կան այդ մասին ակնարկող մի շարք այլ գործոններ, եւ ժամանակին էլ քանիցս նման կանխատեսումներ հնչեցնելու առիթ ունեցել ենք: Բայց նաեւ նկատենք, որ այս իրավիճակը նաեւ ներհայաստանյան իրողությունների վրա է իր անմիջական ազդեցությունն ունենալու: Խոսելով Բոլթոնի միջնորդությամբ տարեսկզբին կայացած Ալիեւի հետ հանդիպման մասին, չմոռանանք նաեւ, որ Փաշինյանը էլի է բոլթոնյան խաղերի մեջ մտնելու կասկածների տակ հայտնվել: Այդ թվում, երբ չէր բացառում Իրանի հետ սահմանի փակման հեռանկարը: Առավել եւս, որ ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանն էլ նախօրեին «պեչատեց». «Բոլոր դեպքերում, պարոն Բոլթոնի հետ բավականին լավ աշխատանքային հարաբերությունենր էին հաստատվել»: Իսկ ի՞նչ ուղղությամբ էին այդ աշխատանքները, եթե նույն պարոն Բոլթոնը մի բան էր պահանջում՝ «Հող՝ խաղաղության դիմաց», եւ փակեք Իրանի հետ սահմանը եւ ռուսներից զենք չգնեք: Բայց ահա վերջերս Փաշինյանի տոնայնությունը գնաց այս ուղղությամբ. ինչ լավ հեռանկարներ են սպասում հայ-իրանական հարաբերություններին, եւ ինչքան ուրախ կլիներ, որ հոկտեմբերի 1-ին նաեւ Ռոհանին գար Հայաստան՝ ԵՏՄ նիստին մասնակցելու համար: Կամ վերջերս Վարշավա չմեկնելը, որը, ըստ ՀՀ-ում ՌԴ դեսպանի, Մոսկվայի կողմից նկատված եւ գնահատված քայլ է: Չնայած նկատենք, որ այս ընթացքում Փաշինյանը կարծես թե դեռ փորձում է «եւ-եւ»-ի քաղաքականությամբ առաջ գնալ, թեեւ իրավիճակն արդեն բոլորովին այլ է: Եթե ուլտրալիբերալիստական պատերազմական ծրագրերն Իրանի ուղղությամբ տապալվում են, եւ իրատեսական է դառում մեր տարածաշրջանի հետ կապված Մոսկվա-Վաշինգտոն պայմանավորվածությունը, ապա այստեղ երկրորդ «եւ»-ն իր դիրքերը թողնում է, եւ այդ թեւի վրա խաղալն էլ կորցնում է իմաստը: Չնայած չմոռանանք, որ ուլտրալիբերալիզմի հիմնական աշխատանքային գործիքը հայաստանյան ուղղությամբ սորոսատիպ կառույցներն են, որոնք փորձել եւ դեռ փորձելու են երկրորդ «եւ»-ի փուկնցիան վերցնել: Սակայն վաշինգտոնյան այցից հետո, թերեւս, Նիկոլը կարող է վերջնականապես հասկանալ, որ Բոլթոնից հետո տարաբնույթ սորոսների հետ հույսեր կապելն էլ ավելի անհեռանկարային է դարձել: Իհարկե, դրան կհաջորդի Մոսկվային հղված ճոխ սիրո խոստովանությունների հեղեղ, բայց թե դա արդեն ո՞ւմ է հետաքրքիր: Ինչ վերաբերում է Արցախին, ապա այստեղ նոր բան սպասել պետք չէ: Այդ գործընթացն առանց այդ էլ ռուս-ամերիկյան համագործակցության հարթությունում է: Ճիշտ է, Բոլթոնը փորձեց հարամել, սակայն իրավիճակը, ի վերջո, հասավ ՄԽ-ի կողմից ներկայացված հայտնի վեցկետանոց առաջարկին, որի հետ կապված նաեւ Փաշինյանը պետք է վերջնականապես կողմնորոշվիԻ դեպ, չմոռանանք, որ այդ ծրագիրը ենթադրում է նաեւ շփման գծում, այսինքն՝ Իրանի սահմանին ռուսական խաղաղարարների տեղակայում, որն այնքան համահունչ է Մոսկվայի միջնորդությամբ Վաշինգտոն-Թեհրան այդքան հնարավոր դարձած գործընթացին:

Փաշինյանի եւ Լավրովի հրապարակային գնահատականների համեմատական վերլուծությունը. Արմեն Աշոտյան

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА