o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ես ունեմ իմ տեսակը, դա 《Ծաղիկ Ռուբո》 տեսակն է

13.09.2019 12:46 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ես ունեմ իմ տեսակը, դա 《Ծաղիկ Ռուբո》 տեսակն է

Նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Հասարակության մեջ ես ունեմ իմ տեսակը, դա «Ծաղիկ Ռուբո» տեսակն է. Ռուբեն Գեւորգյան...

Ես ես եմ: Կյանքում առաջանում եմ իմ սեփական ոտքերով, խոսում եմ հայոց լեզվով, մտածում եմ հայավարի եւ գործում եմ հայավայել:
Հայելու առաջ, բնութագրեք ձեզ:
Տխուր, լռակյաց, շուտ բռնկվող, չհանդուրժող, անդավաճան, սիրող: Ես իմ դուրը գալիս եմ՝ որպես տղամարդ, սիրում եմ իմ տեսակը եւ հպարտ եմ իմ ապրած կյանքի ձեւի համար:
Ո՞րն է ձեր տեսակը:
Հասարակության մեջ ես ունեմ իմ տեսակը, դա Ծաղիկ Ռուբո տեսակն է: Ոչինչ չէի փոխի իմ մեջ, ունեցածս թերիների եւ դրականի համագումարով եմ ես` Ծաղիկ Ռուբոն: Այդ տեսակի մեջ մեծ դեր է խաղացել հորս կողմից ինձ հասցրած փեջի շշի տփոցները, շատ-շատ չար եմ եղել: Հորս գժի պես եմ սիրել, ինքը ինձ սարքեց Ծաղիկ Ռուբո, ինչքան շատ էր ծեծում, էնքան շատ էի սիրում:
Հաշվի առնելով հումորի ձեր զգացումը եւ անկեղծությունը` կցանկանայի մեզ լուսավորեիք ձեր մականվան առաջացման մասին պատմությամբ: Ե՞րբ, որտե՞ղ եւ ինչպե՞ս են ձեզ կնքել «Ծաղիկ Ռուբո»:
Խորը ներս ունեցող, հոգում թախիծ եւ արցունք պարունակող, կյանքի դաժան եւ դառը փորձերով անցած, ուժեղ եւ հզոր մարդու մականուն, որը իմն է եւ որից երբեք չեմ հրաժարվի: Իմ բոլոր բանաստեղծությունների մեջ մտքերս ու խոհերս արտահայտել եմ ծաղկի միջոցով, այդտեղից էլ առաջացել է իմ մականունը:
Մեկ հետաքրքիր դրվագ կհիշեք մանկությունից:
Մանկապարտեզում, երբ տանում էին զբոսանքի, միշտ փախչում էի, եւ մորս համար, ով դաստիարակչուհիս էր, ստեղծում խնդիրներ: Այն ժամանակ մանկապարտեզի երեխաներին համատարած սպիտակ խալաթ էին հագցնում, բոլորը միանման էին, եւ որպեսզի մորս աչքից չվչիպեի, նա ինձ համար տանը սեւ խալաթ կարեց: Երեւույթը ասես սովորական էր, բայց թե ինչու ողջ կյանքս անցավ այդ սեւի մեջ՝ չգիտեմ:
արոն Գեւորգյան, մանուկ հասակում դուք է՞լ էիք երազում «լյոտչիկ» դառնալ:
Չէ, ես թռնողներից չեմ (ծիծաղում է)... Մինչեւ 11 տարեկանս երազում էի նավաստի դառնալ, իսկ 11-15-տ` սկսել էի ապրել այնպես, որպեսզի դառնայի օրենքով գող:
Հիմա դարձա՞ք օրենքով գող, թե՞ չդարձաք:
15 տարեկանում գիտակցեցի, որ հանցագործ մասը ինձ համար չէ, ես բարի եւ խղճով մարդ եմ: Այդպես էլ այդ երազանքս չիրականացավ, առաջին երազանքս ճակատագրի բերումով ստացվեց, 4 տարի ծառայությունս անց եմ կացրել Սեւծովյան ռազմական նավատորմում:
Ի՞նչ է կյանքը:
Ծնվել, ապրել, մեռնել, որը տեսնում եմ մի ամբողջության մեջ: Մահն էլ պետք է դիմավորես ապրածդ կյանքի տեսակին համահունչ:
Որո՞նք են մարդկային առաքինությունները:
Համեստություն, ազնվություն, խիղճ, պատիվ, խիզախություն:
Դրանցից ո՞րը ունեք ու ո՞րը չունեք:
Բոլորն էլ իմ մեջ կան: Համեստությունս բարձրացրել է իմ արժանապատվությունը, պատիվս կյանքից առավել թանկ է, հանուն նրա կարելի է զոհաբերել կյանքը: Ես ազնիվ մարդ եմ, եւ իմ ազնիվ լինելը միշտ էլ անհանգստացրել է իմ հանդեպ չարով լցված ստախոսներին եւ խաբեբաներին: Շատ խղճով մարդ եմ, որի պատճառով մենության մեջ ես իմ դուրը գալիս եմ: Խիզախությունը արյան բարձր տեսակ է, մարդու ազնվագույն արյան մասին է խոսքը:
Ի՞նչ թուլություններ ունեք:
Այս հարցը իմ վրայով չի:
Ո՞րն է ձեր ամենամեծ ձեռքբերումը եւ կորուստը:
Մինչ այսօր մարդկային արժեքներով ապրելաձեւից չշեղվելը, իսկ կորուստներս առնչվում են արյանս հետ՝ ծնողներիս, եղբորս, քույրիկիս, որդուս:
Թերթում ենք ձեր հիշողությունների գիրքը, ո՞րն է ձեր ամենաուրախ եւ ամենատխուր օրը:
Ուրախությունները տխրության պես միշտ լուռ եմ տարել, ուրախ պահերը չեմ հիշոմ, դրանք եկել եւ գնացել են: Կալանավայրում էի, երբ հայտնեցին որդուս, հետագայում՝ քույրիկիս մահը, Արցախյան պատերազմում զոհվեց եղբայրս, իսկ ծնողներիս մահը դժբախտության վերջին կաթիլն էր:
Արցախյան ազատամարտի մասնակից եք, ի՞նչը ձեզ տարավ ռազմի դաշտ, ի՞նչ թողեցիք այնտեղ եւ ի՞նչ բերեցիք այնտեղից:
Արյան տեսակը, հայրենիքի սերը: Ընտանիքից երկուսս էինք՝ ես ու եղբայրս, այնտեղ մնաց հերոս եղբայրս՝ Սամվելը՝ հազարավոր մեր քաջարիների հետ, իսկ այնտեղից մեր ժողովրդին բերեցինք հաղթանակ եւ հպարտություն:
Դուք նաեւ ստեղծագործում եք, ո՞վ է ձեր մուսան, ի՞նչ է գրելը ձեզ համար, ե՞րբ եք գրում եւ այլն: Հիմա ձեզ համար ձեր զենքը ձեր գրի՞չն է, թե՞ մանդատը:
Իմ ապրած կյանքը եւ լռությունը խեղդում է հոգիս, գրելով պարզապես ազատվում եմ այդ կապանքներից, իմ զենքը ես եմ՝ իմ ապրած կյանքի դառը եւ քաղցր ելեւէջներով:
Գրելը եւ քաղաքականությունը հակադիր չե՞ն իրար, ստեղծագործելը կարծես սուրբ գործ լինի, իսկ քաղաքականությունը` «կեղտոտ խաղ»:
Քաղաքականությունը բարդ ուսմունք է, շատերին՝ անհասանելի, պարզապես այն կեղտոտվել է կեղտոտ գործիչների մուտքով:
Ո՞վ է մերօրյա ուժեղ քաղաքական գործիչը:
Չկա, չեմ տեսնում, մեր երկրում քաղաքականությունը դարձել է բլեֆ:
Ձեր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւս այդ դաշտում է:
Ոչ, նրա տեսակը ես նայում եմ առավել բարձր եւ ճերմակ դաշտում: Մարդ, որը կարող է իրենից կտրել եւ տալ ուրիշին, տարվել ժողովրդի եւ երկրի ցավով, դա արդեն երկրի ճակատագրողի տեսակ է:
Կարգախոսը:
Ճանաչիր ինքդ քեզ, որ ճանաչես ազգիդ, զգա հոգուդ չափը, որ վիշտ չանես սրտիդ:
Ինչո՞ւմ եք ձեզ ամենաշատը մեղադրում:
Խղճիս անսահմանության եւ շուտ ներելու մեջ:
Ի՞նչ երբեք չեք արել եւ չեք անի:
Չեմ դավաճանի երբեք արյանս եւ հայրենիքիս:
Հանուն պաշտոնի կամ փողի ինչերի՞ եք պատրաստ:
Ես նյութի մարդ չեմ, հոգու մարդ եմ, ձեր թվարկածների նկատմամբ անհաղթահարելի հոգեկան ախտով չեմ տառապում: Եղել են պահեր, երբ փող չեմ ունեցել, ինձ մոտ փողերը եկել ու գնացել են, բայց չեղած պահերին էլ ինձ միշտ թվացել են, թե աշխարհի փողերը իմն եմ: Պաշտոնի մասով էլ կասեմ, որ ես ազատատենչ մարդ եմ:
Սիրո՞ւմ եք...
Սիրո համար ժամկետ չկա, դա ապրելու ցանկություն է:
Լռո՞ւմ եք...
Ավելի լավ է լռել, քան ասել ոչինչ:
Խղճո՞ւմ եք...
Խիղճը իմ հոգու դատավորն է:
Զղջո՞ւմ եք...
Արածներիս համար ոչ, չարածներիս համար՝ այո:
Հիասթափվո՞ւմ եք...
Հիասթափվելու ցավ եմ ապրում, որովհետեւ դա մտերիմների նկատմամբ առաջ եկող երեւույթ է:
Հուզվո՞ւմ եք...
Հաճախ, անգամ՝ անծանոթների համար:
Ատո՞ւմ եք...
Աշխատում եմ դիմացինին միշտ արդարացնել իմ մեջ, բայց որ ատեցի, ամբողջապես ոչնչացնում եմ իմ մեջից:
Ստո՞ւմ եք...
Սուտ խոսելը թուրք-ադրբեջանական սովորություն է, ես ատում եմ այդ ցեղատեսականերին, որոնք առաջացել են բռնությունների եւ բռնաբարությունների արդյունքից:
Հավատու՞մ եք...
Առանց հավատի կյանքը տաղտկալի է:
Ուզո՞ւմ եք...
Քանի դեռ ապրում ես, միշտ էլ ուզում ես:
Նախանձո՞ւմ եք:
Ուրիշի համար ապրող մարդը նախանձ լինել չի կարող:
Ձեր կյանքի մութ էջերից, օրինակ`ի՞նչ կապեր ունեք կրիմինալ աշխարհի հետ, ասում են` նույնիսկ երկար տարիներ ազատազրկման եք ենթարկվել:
Տասը տարի ազատազրկման մեջ գտնված եւ ճիշտ կյանքով ապրած մարդը ո՞նց կարող է կտրուկ կապերը խզել որոշ մարդկանցից, որոնք նույնպես ապրում են օրենքով եւ ճիշտ:Ճակատագրի բերումով ինձ բաժին ընկած այդ ժամանակաընթացքից եւ պատճառից երբեք չեմ փոշմանել:
Իսկ ո՞րն է պատճառը:
1980թ, խփել եմ եղբորս մահ պատճառելու ցանկությունը իրագործող մարդուն՝ փրկվելով եղբորս կյանքը, դատապարտվեցի տասը տարի ազատազրկման: Այդ մասին գիրք ունեմ գրած՝ «Դատապարտված դափնիներ»:
Հենց հիմա` այս հարցազրույցի շրջանակներում, կխնդրեի մեկ բացահայտում անեիք ձեր մասին, որ հիմա հանրությունը չի լսել, չգիտի:
Մարդ, որը քմծիծաղով է նայում աշխարհում: Քմծիծաղի մեջ ցավն էլ հետն է ծիծաղի:
Պարոն Գեւորգյան, դուք «կոպիտ» մարդու համբավ ունեք, գոնե լրագրողների շրջանում, դա նուրբ հոգին սքողելու ձեւ է, թե...:
Գուցե նրանք միայն դեմքիս լռության սարսափն են զգո՞ւմ, բայց թե ներսս ինչքան թախիծ, արցունք եւ քնքշանք կա, չգիտեն... ճանաչելու համար շփվել է պետք:
Ո՞րն է ձեր սիրելի զբաղմունքը:
Ազատ ժամանակ մտքերս թղթին եմ տալիս:
Ինչի՞ մասին եք գրում:
Այ սենց բաների...
Մի թքիր հոգուս մեջ, հոգիս թքաման չէ քեզ համար:
Այնտեղ աճում են ծաղիկներ` քեզ սիրող,
Սիրո մոմեր են վառվում քեզ համար
Մի թքիր, խնդրում եմ, թախիծ ու արցունք է իմ հոգում:
Հոգուս մեջ նստած ես հենց ինքդ,
Ինքդ քո վրա ես թքում:
Եւ այսպես շարունակ....Ձեր՝ Ծաղիկ Ռուբո:
Ո՞րն է երջանկության ձեր բանաձեւը:
Մինչ այսօր ապրել եմ ուրիշների համար:
Ի՞նչ ֆոբիաներ ունեք:
Վախենում եմ բարձրությունից: Աշխարհի հզոր եւ խելացի մարդկանց իննսուն տոկոսը բարձրությունից վախեցել են, Նապոլեոնը, Ստալինը, Չերչիլը ձեզ օրինակ:
Ինչի՞ց եք հոգնում:
Միապաղաղ կյանքից:
Ինչի՞ց եք սարսափում:
Արյան դավաճանությունից: Արյանս չդավաճանելը իմ առողջ հիվանդությունն է: Իսկ արյանը դավաճանելը մաստերի դասակարգմամբ ամենավերջին մաստը:
Առաջին սիրո խոստովանությունը, ե՞րբ եւ ինչպե՞ս եղավ: Ո՞րն է սեր խոստովանելու լավագույն ձեւը:
Լռությամբ եմ տարել եւ լռությամբ էլ նայելով աչքերին՝ հասկացրել եմ, որ սիրում եմ քեզ, իսկ նա արձագանքել է, իմ կինն է եղել:
Ձեր ընտրյալը, ինչպիսի՞նն է նա, կբնութագրեք:
Կիրթ, համեստ, առաքինի,դաստիարկված, կես հայացքից ինձ հասկացող եւ բոլոր դժվարություններս, ցավերս ինձ հետ ապրած անձնավորություն:
Իսկական տղամարդը չի ծխում, չի խմում, լեւեի չի գնում, չի վիճում եւ պարզապես գոյություն չունի: Ի՞նչ ակսեք:
Ինձ նման բան մի հարցրու, ես լուրջ մարդ եմ: (ծիծաղում է )
Ասում են, թե տղամարդը երգում է 3 դեպքում`երբ ամեն-ինչ վատ է` տխրությունից, երբ ամեն-ինչ լավ է` ուրախությունից եւ երբ ամեն-ինչ նորմալ է` ուղղակի ձանձրույթից: Դուք վերջին անգամ ե՞րբ եք երգել եւ ի՞նչ առիթով:
Ես չեմ երգել երբեք, բայց տխուր պահերին սիրտս իր նվագն է նվագել:
Նվագիր, իմ սիրտ, նվագիր
Բաբախումներդ դիր ստեղներրին,
Հնչյուներդ հոգուցս արցունք թող պոկեն,
Կաիթլ-կաթիլ տան ամբողջ աշխարհին:
Նվագիր, նվագիր, նվագիր, անվերջ նվագիր:
Երգով մորմոքիր ցավերը ներսիդ,
Նվագիր, իմ սիրտ, նվագիր
Նվագիր տխուր հնչյունը երգիդ:
Սիրելի գույնը եւ եղանակը:
Սիրում եմ աշունը, ինչ վերաբերում է գույնին, ապա սեւը՝ հագուստի ընտրության մեջ, դեղինը՝ բնաշխարհի:
Շարքին մասնակցող նախորդ պատգամավորը` ՀՀԿ-ից Գալուստ Սահակյանը ձեզ հարցնում է, թե որտեղի՞ց եք գալիս եւ ո՞ւր եք գնում:
Գալիս եմ ես շատ վերեւից եւ գնում եմ մի աշխարհ, ուր ուղղորդում են ինձ էլի վերեւից:
Այժմ, ձեր հարցը շարքին մասնակցող մյուս պատգամավորին, որը ինչպես դուք, այնպես էլ ես, չգիտենք, թե ով կլինի:
Այս կյանքում քո գոյությունը արժեւորվա՞ծ ես համարում:
Նշենք, որ Ռուբեն Գեւորգյանը մասնագիտությամբ ճարտարապետ-շինարար է, Արցախյան ազատամարտի մասնակից է, եղել է Երեւանի Դավթաշեն համայնքի ղեկավար: Պատգամավոր է դեռեւս 1999թ: Հայաստանի գրողների միության անդամ է, 5 գրքի հեղինակ:

Ոչ մի օգնող չունեմ ապրում եմ միայնակ անտեսված. երիտասարդ կինն օգնության կարիք ունի

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА