o C     11. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լավրովը հայտարարել է Սիրիայում պատերազմի ավարտի մասին

13.09.2019 09:45 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Լավրովը հայտարարել է Սիրիայում պատերազմի ավարտի մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում պատերազմն «իսկապես ավարտվել է»: Այդ մասին նա ասել է «Труд» պարբերականին տված հարցազրույցում, հաղորդում է РИА Новости-ն:

Լավրովը Թրամփին առաջարկել է հրապարակել «ընտրություններին միջամտության վերաբերյալ» ՌԴ եւ ԱՄՆ նամակագրությունը

«Երկիրը հետզհետե վերադառնում է բնականոն, խաղաղ կյանքի: Լարվածության առանձին օջախներ մնում են միայն այն տարածքներում, որոնք չեն վերահսկվում Սիրիայի կառավարկան ուժերի կողմից, ինչպիսիք են՝ Իդլիբը և Եփրատի արևելյան ափը»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը:

Ըստ նրա՝ այդպիսի պայմաններում առաջնահերթ է Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելու և «ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելու խնդիրը` հասնելու հուսալի և երկարաժամկետ կայունության՝ ինչպես Սիրիայում, այնպես էլ Մերձավոր Արևելքի ողջ տարածաշրջանում»:

   

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА