o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարզահամերգային համալիրում նոր ռեստորան կբացվի

12.09.2019 13:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Մարզահամերգային համալիրում նոր ռեստորան կբացվի

ՀՀ կառավարության որոշմամբ՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Ծիծեռնակաբերդի զբոսայգում գտնվող մարզահամալիրի մարզամշակութային կենտրոնի 1-ին հարկից 246.6 քառ.մետր և 9-րդ հարկից 529.4 քառ.մետր մակերեսով տարածքը 10 տարի ժամկետով վարձակալության կհանձնվի «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին՝ նոր ռեստորանային համալիր հիմնելու նպատակով:

Հրայր Թովմասյանի հարցով Հովիկ Աղազարյանի ձևակերպումը նրա մասնավոր ընկալումն է. Մակունց

Վարձակալության տրամադրվող տարածքի ամսական վարձավճարը կազմում է 3 000 000 ՀՀ դրամ, որի 20% ուղղվում է կազմակերպության բյուջե, իսկ մնացած 80%-ը՝ ՀՀ պետական բյուջե: Ընկերությունը պարտավորվում է սույն որոշման համաձայն կնքված վարձակալության պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում կատարել 356 մլն ՀՀ դրամի անբաժանելի և բաժանելի ներդրումներ, իսկ մեկ տարվա ընթացքում ստեղծել առնվազն 40 աշխատատեղ՝ համաձայն իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրի:

Սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում, ընկերությունը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 15 %-ի չափով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА