o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին

12.09.2019 11:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին։ Այսօրվա նիստում այդ մասին հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ համապատասխան գրությունն արդեն ուղարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին։  «Շնորհակալություն ենք հայտնում էդգար Առաքելյանին համագործակցության համար և հաջողություն մաղթում հետագա գործունեության մեջ»,- ասաց Միրզոյանը:

«Իմ քայլ»-ը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը ներկայացրել է ԱԺ նախագահին

Հիշեցնենք, որ Էդգար Առաքելյանը մանդատը վայր դնելու մասին հայտարարել էր օգոստոսի 29-ին։ «Որոշումը բացառապես իմն է, պարտադրված կամ հրահրված չէ որևէ մեկի կողմից: Պատճառները մաքուր անձնական տիրույթում են:

Քաղաքականությամբ զբաղվող անձը պիտի օժտված լինի քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ որակներով: Խորապես հավատացած եմ, որ ինձ մոտ այդ որակներից մի քանի կարևորագույնները բացակայում են, ինչն ինձ անհամատեղելի է դարձնում այդ գործունեության հետ»,– ֆեյսբուքյան էջում գրել էր նա: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА