o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վենգեր. «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդ ֆուտբոլիստները պատրաստ չեն առաջ տանել թիմը

12.09.2019 18:37 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՍՊՈՐՏ
Վենգեր. «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդ ֆուտբոլիստները պատրաստ չեն առաջ տանել թիմը

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցելույթների և մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի կատարած աշխատանքի մասին: 

21-րդ դարի 10 լավագույն ֆուտբոլիստները՝ ըստ Independent-ի

«Սուլշերն ահռելի աշխատանք է կատարում, սակայն պետք է հասկանալ, որ կարճ ժամանակում հնարավոր չէ մեծ արդյունքի հասնել: «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք է բերել մեծ թվով երիտասարդ ֆուտբոլիստների, սակայն նրանք դեռ պատրաստ չեն առաջ տանել թիմը:

«Յունայթեդին» պետք են խաղացողներ, որոնք կկարողանան Գիգզի, Բեքհեմի և Սքոուլզի պես առաջնորդել թիմը»,- Վենգերի խոսքը մեջբերում է BEIN Sports-ը:

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի առաջին 4 տուրերից հետո վաստակել է 5 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА