o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ձեր ներքին խաղիկներն ու նոպաները մի կողմ՝ ժողովրդի եւ պետության ճակատագրի հետ անփառունակ խաղեր չտաք․ Արմեն Աշոտյան

12.09.2019 00:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ձեր ներքին խաղիկներն ու նոպաները մի կողմ՝ ժողովրդի եւ պետության ճակատագրի հետ անփառունակ խաղեր չտաք․ Արմեն Աշոտյան

Անհամեստ չհնչի, բայց փաստ է, որ Հայաստանի քաղաքական դաշտում դժվար թե գտնվի մեկը, ով ինձանից հաճախ, ինտենսիվ եւ բովանդակային աշխատանք է տանում Եվրոպական Միության կառույցների հետ։

«Երևանը ներողամիտ է, նույնիսկ նրա հանդեպ, ով նեղացած կամ տխուր է հեռացել՝ մեկ օր, մեկ ժամ, մեկ տարի կամ երեսուն տարի առաջ». Արմեն Սարգսյան

Արեւմուտքի հետ մեր հարաբերությունները մշտապես եղել են արտաքին քաղաքականության հարստացման, բալանսավորման, ներքին քաղաքական օրակարգի եւ բարեփոխումների տեսանելի, շոշափելի եւ առարկայական բաղկացուցիչ։

Գեոպոլիտիկ եւ ոչ մի կենտրոն ի զորու չէ միայնակ հոգալ եւ բավարարել Հայաստանի եւ Արցախի բոլոր խնդիրներն արդի աշխարհում՝ անվտանգությունից մինչեւ տնտեսություն ու կրթություն։

Երկրի արտաքին քաղաքականության վեկտորների միջանցքը, ելնելով տարածաշրջանային առանձնահատկություններից, շատ նեղ է։

Վերջին շրջանում տեղի ունեցող երեւույթները, սակայն, անհանգստացնող են եւ մտահոգիչ։ Նշաններ եմ տեսնում, որ ոմանք, երկրի գործող ղեկավարության հորդորով կամ համաձայնությամբ, փորձում են Հայաստանը ներքաշել գեոպոլիտիկ խաղի մեջ, դարձնելով մեզ հզորների բախման մարտադաշտ։

Երկիրս փորձարկումների չենթարկեք։ Ձեր ներքին խաղիկներն ու նոպաները մի կողմ՝ ժողովրդի եւ պետության ճակատագրի հետ անփառունակ խաղեր չտաք։

Հետո չասեք, թե չեմ զգուշացրել...

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА