o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երկրների միջեւ պառակտություն մտցնելու փորձերը ձախողման են դատապարտված». ՌԴ դեսպան (Տեսանյութ)

11.09.2019 19:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Երկրների միջեւ պառակտություն մտցնելու փորձերը ձախողման են դատապարտված». ՌԴ դեսպան (Տեսանյութ)

Երեւանում այսօր կայացավ «Աշխարհը Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին» խորագրով գիտաժողովը` նվիրված երկրորդ Համաշխարհային պատերազմի 80-ամյակին: Գիտաժողովի կազմակերպիչներն էին Հայաստանում ՌԴ դեսպանատունը, Երեւանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնը, «Տարածաշրջանային գիտակրթական կենտրոնների միավորում ՀԿ-ն»` Լոմոնոսովի անվան Մոսկվայի Պետական Համալսարանի երեւանյան մասնաճյուղի մասնակցությամբ։

Գարեգին Երկրորդ. Արդար ու բարի, հայրենաշեն գործերով պիտի վկայենք, որ արժանի ենք անկախ պետականությանը Ն

Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թեմուր Ուրազաեւը, Բելառուսի Հանրապետության դեսպանության խորհրդական Վյաչեսլավ Լիսուխան: Գիտաժողովը բացեց եւ առաջին նիստը վարեց ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը: 

Իրենց ելույթներում զեկուցեղներն անդրադարձ կատարեցին պատերազմին նախորդող քաղաքական եւ պատմական իրադարձություններին, դատապարտեցին որոշ երկրների կողմից պատմական իրադարձությունները, մասնավորապես 2-րդ համաշխարհային պատերազմի մասին, վերանայելու եւ կեղծելու փորձերը: Անդրադառնալով այս խնդրին` երկրորդ նիստի վարող «Տարածաշրջանային գիտակրթական կենտրոնների միավորում» ՀԿ նախագահ Զարուհի Բաբուխանյանը ընդգծեց, որ հայ ժողովրդի համար այդ պատերազմը մեծ նշանակություն ունի եւ դրա վերանայումը մեզ համար անընդունելի է: ՌԴ դեսպանը էլ իր խոսքում շեշտեց, որ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակն ընդհանուր էր, իսկ կոնյունկտուրային շահեր օգտագործելով` երկրների միջեւ պառակտություն մտցնելու փորձերը ձախողման են դատապարտված։ Ս. Կոպիրկինի ելույթն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА