o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այդ հարցը պետք է լուծվի` հաշվի առնելով բոլոր գործոնները». ՌԴ դեսպանը` Ամուլսարի մասին (Տեսանյութ)

11.09.2019 18:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Այդ հարցը պետք է լուծվի` հաշվի առնելով բոլոր գործոնները». ՌԴ դեսպանը` Ամուլսարի մասին (Տեսանյութ)

ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆԸ Հայաստանում իր առաջին արձակուրդն անցկացրել էր Ջերմուկում` ընտանիքի հետ միասին, որտեղի էլ լուսանկարներ էր հրապարակել եւ նշել. «Տպավորված էինք բնության գեղեկցությամբ եւ հարստությամբ: Ցանկանում ենք Հայաստանին հաջողություններ` առողջարանային եւ զբոսաշրջային պոտենցիալի զարգացման ուղղությամբ: Ուրախ ենք, որ այն ըստ արժանվույն է գնահատվում բազմաթիվ ռուսների կողմից»: Տարբեր վերլուծաբանների կողմից այս ամենն ընկալվեց, որպես մեսիջ, ի պաշտպանություն Ամուլսարի: Իսկ թե ի՞նչ է մտածում նա` հաշվի առնելով, որ արդեն իսկ կայացվել է որոշում, որ Ամուլսարը, որպես հանք, պետք է շահագործվի, «Իրավունքը» Մոսկվայի պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղում այսօր տեղի ունեցած «Խաղաղություն` Համաշխարհային երկրորդ պատերազմի նախօրեին» խորագրով գիտաժողովի ընդմիջման ժամանակ հետաքրքրվեց հենց դեսպանից: Ս. Կոպիրկինը հայտարարեց, որ այդ լուսանկարում ոչ մի ենթատեքստ չկա։

«Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ուժ կիրառել ընդդեմ ցուցարարների»

– Մեզ իսկապես դուր է եկել Ջերմուկը։ Ինչ վերաբերում է Ամուլսարին, ապա այն Հայաստանի եւ նրա ժողովրդի ներքին գործն է: Կարծում եմ` ոչ ոք չի կասկածում, որ այդ հարցը պետք է լուծվի` հաշվի առնելով բոլոր գործոնները։ Եվ պետք է այնպես անել, որպեսզի վնաս չհասցնեն ո՛չ Հայաստանի գործնական հեղինակությանը, ո՛չ  նրա բնական պաշարներին։ Կարծում եմ` հայաստանյան ղեկավարությունը` բնակչության հետ միասին բավական իմաստուն է, որպեսզի ճիշտ որոշում կայացնի` հաշվի առնելով բոլոր գործոնները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА