o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեռած է գտնվել Գյումրիի 102-րդ ռազմաբազայի սերժանտը

11.09.2019 16:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Մեռած է գտնվել Գյումրիի 102-րդ ռազմաբազայի սերժանտը

Շիրակի մարզում, սեպտեմբերի 10-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել. ժամը 11։55-ի սահմաններում Գյումրի քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Մուշ 2 թաղամասի 32 շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել է ՌԴ քաղաքացի՝ 23-ամյա Ալեքսանդր Բաբուշկինի դին։

Բակո Սահակյանը ներկա է գտնվել Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատների մկրտությանը

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, նշված հասցե են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։ Ժամանել է նաեւ դատական բժիշկը, ով, զննելով դին, հայտնել է՝ դիակի արտաքին զննությամբ դեմքի, աջ ձեռքի եւ աջ ոտքի շրջանում հայտնաբերվել են քերծվածքներ։

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Բաբուշկինը ծառայում էր Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում՝ որպես պայմանագրային զինծառայող, կոչումով սերժանտ էր։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА