o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԱՂԱՔԱՊԵՏ ՀԱՅԿՈՆ ՈՐՈՇԵԼ Է ԲՈԼՇԵՎԻ՞Կ ԴԱՌՆԱԼ

11.09.2019 21:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՊԵՏ ՀԱՅԿՈՆ ՈՐՈՇԵԼ Է ԲՈԼՇԵՎԻ՞Կ ԴԱՌՆԱԼ

«Եվս ութ լրիվ նոր աղբատար մեքենա հասավ Երեւան: Առաջիկայում սպասում ենք եւս 20 մեքենա եւ շուրջ 4400 աղբաման»: Նախօրեին իր ֆեյսբուքյան էջում նման գրառում էր կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Կասկած չունեմ, որ Երեւանում աղբահանության հետ կապված խնդիրը արագ մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը: Եվ ուզում եմ ընդգծել, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը այս ընթացքում ցուցաբերեց եւ ցուցաբերում է կառավարելու հրաշալի հատկություններ»:

Գանձապետարանը կապում է թատրոնների «ձեռքերը»

Իսկ ահա քաղաքապետ Մարությանը երեկ հայտարարեց, թե այսօր Երեւանում աշխատում է 26 աղբատար մեքենա, երեք օրից եւս 8 մեքենա կմիանա նրանց: Բա այս դեպքում ո՞ւր մնաց Նիկոլի ասած եւս 20 մեքենանՄի կողմ թողնենք, որ վարչապետի եւ քաղաքապետի ասած թվերն իրար չեն բռնում ¥նման տարրական կոպիտ սխալներն արդեն վաղուց որեւէ մեկին չեն զարմացնում¤ եւ հարցին մոտենանք այս տեսանկյունից: Փաստը հետեւյալն է. անկախ նոր մեքենաների եւ աղբամանների քանակից, ստեղծվում է մայրաքաղաքի աղբահանության մի նոր համակարգ, որը բավականին լուրջ ծախսեր է պահանջում, եւ դրանց մի մասն էլ իրականացվել է: Մինչդեռ իրականությունն այն է, որ այդ նոր համակարգը գոնե մինչ այս եւ դեռ չգիտես որքան ժամանակ գործում է հին համակարգին՝ «Սանիթեքին» զուգահեռ: Քաղաքապետ Հայկոն մեկ փաստ եւս խոստովանեց. «Սանիթեքին» տրվելիք 3.3 մլրդ դրամից 9 տոկոսի չափով տուգանքներ են պահվել: Այսինքն, 3 միլիարդի չափ վճարվել է: Իսկ հիմա փորձենք հաշվել, թե որքան գումար է ծախսվել «Սանիթեքին» զուգահեռ գործող համակարգի ստեղծման եւ պահպանման համար: Չէ, հաշվել դեռ հնարավոր չէ այն պարզ պատճառով, որ վարչապետն ու քաղաքապետը իրար հակասող թվեր են ներկայացնում: Նաեւ չմոռանանք, որ դրան էլ պետք է գումարել այդ նոր համակարգի ձեւավորման մնացած այլ ծախսերը, շահագործումը: Կարճ ասած, հաստատ էլի միլիարդների մասին է խոսքը: Ու ի՞նչ է դա նշանակում. մայրաքաղաքի բնակչության գրպանից առնվազն կրկնակի ավել գումար է ծախսվել աղբահանության համար: Ու սա՞ է Փաշինյանի գովերգած «Մարությանի կառավարելու հրաշալի հատկությունները». կրկնակի գումար են ծախսել, սակայն քաղաքն այդպես էլ աղբակույտերից չի ձերբազատվում: Դեռ մի բան էլ, ինչպես Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը տեղեկացրեց. «Քաղաքապետարանը, առանց լուծարելու պայմանագիրը, մեր հանրային միջոցներից  գումարներ է տրամադրում «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկին, որի աշխատողները հնդիկներ են...»: Հիմա հասկանալի՞ է «Սանիթեքի» աշխատակիցների բողոքը, թե ինչու չեն ուզում գնալ այդ նոր կառույց: Կոպեկներով վարձել են Երեւանը ողողած հնդիկներին, աշխատուժի արժեքն էապես նվազեցրել, ու եթե «Սանիթեքն» էլ փակվի, այս կառույցի հայ աշխատակիցներին կմնա կա՛մ համալրել գործազուրկների շարքերը, կա՛մ էլ, ճարահատյալ, ընդունել հնդիկներին տրվող խղճուկ վճարումներն ու սեփական երկրում ստանալ նրանց հավասարազոր վիճակԵվ եթե սրան էլ հավելենք, որ այդպես էլ անհասկանալի է մնում նման հավելյալ ծախսեր կատարելու օրինականությունը՝ սկսած նոր կառույց ստեղծելու եւ ֆինանսավորելու որոշումից, վերջացրած նրանով, թե այդ ինչո՞ւ այդ ողջ գործընթացը մրցութային կարգով չի իրականացվել, այսինքն վերցրել եւ մի ամբողջական բիզնես` չգիտես ում են տվելԻհարկե, միայն այս էպիզոդով կգա ժամանակն, ու Հայկոն այդ բոլոր հարցերի պատասխանը համապատասխան կարգով կտա: Սակայն այս պահին խնդիրը դեռ միայն այդ չէ: Հարցին մոտենանք ավելի գլոբալ: Ըստ էության ի՞նչ կատարվեց: Մայրաքաղաքի աղբահանման ոլորտում գործում էր մասնավոր կառույց ¥լավ թե վատ, ինչպես, ինչու, խոսքն այդ մասին չէ¤: Եվ ահա քաղաքապետարանը մասնավոր կառույցի փոխարեն, հիմա նույն աշխատանքն անում է իր ենթակայության տակ գտնվող կառույցի միջոցով: Գլոբալ առումով դա նշանակում է մեկ բան՝ ոլորտի պետականացում: Չեն ասում՝ դա լավ է, թե՝ վատ, առավել եւս՝ դեմ լինելով «պետությունն ամենալավ տնտեսվարողը չէ» կարգախոսին: Բայց ահա պարզվում է, որ գործող քաղաքապետարանը եւս առաջնորդվում է նույն տրամաբանությամբ: Այն է՝ համայնքային ղեկավարումը համարում են ամենարդյունավետը: Ու այդ տեսակետը, երեւում է, այնքան հիմնավոր է, որ անգամ աղբահանության նոր օպերատորի մրցույթ չանցկացրին. վերցրին ու գործառույթը փոխանցեցին քաղաքապետարանին ենթակա կառույցինՀամոզվելու համար, որ քաղաքապետ Հայկոն դարձել է պետական կառավարման գաղափարի ամենաջերմ կողմնակիցը, մեջբերենք նաեւ տրանսպորտի հետ կապված երեկվա նրա հայտարարությունը. «Ես առաջ եմ բերել թեզը, որ նաեւ տրանսպորտային համակարգում պետք է մեծ դեր ունենա համայնքը: Ինչո՞ւ, որովհետեւ ինչպես սանիտարական հիմնարկի դեպքում, համայնքը շահույթ չի հետապնդում այս ամենից: Յուրաքանչյուր մասնավոր ընկերություն կարիք ունի շահույթի: Եվրոպական երկրներում աշխատում են 10 տոկոս եկամտաբերությամբ, բնականաբար, այստեղ աշխատելով` 15-18 տոկոս շահույթ են ակնկալելու: Բնականաբար, դա ազդելու է գնագոյացման վրա: Դրա համար ես անընդհատ առաջարկում եւ պնդում եմ, որ համայնքը եթե ոչ ամբողջը, ապա մեծ մասը տիրապետի»: Պա՞րզ է. Հայկոն քաղաքն է ղեկավարում, ուրեմն պետք է այս կամ այն ոլորտի մենաշնորհին «համայնքը տիրապետի»: Պետություն ղեկավարելու դեպքում էլ կասեր՝ «պետությունը տիրապետի»: Այն, որ Հայկոյի` նման կառավարման մեխանիզմի մասին գաղափարը, թե նման կառավարումը ունի շահույթ կառավարչի շահույթ չհետապնդելու եւ դրա հաշվին գները նվազեցնելու գաղափար, ողջ տնտեսագիտությունը գլխիվայր է շրջում, դա հասկանալի է: Հասկանալի է նաեւ, որ նրանից էլ բեթար «գաղափարներ» կարելի է սպասել: Սակայն մեկ բան մնում է անհասկանալի: Եթե Հայկոն անցած դարի 20-ականների բոլշեւիկների օրինակով մտածում է ամեն ինչ պետականացնելու եւ պետական մոնոպոլիաներ հաստատելու մասին, ապա ինչպե՞ս է պատրաստվում դա համատեղել հայաստանյան ազատ տնտեսության մասին սահմանադրական նորմի հետ: Բայց Սահմանադրությունն էլ մի կողմ, նման «թիթիզություններով» մեր «հեղափոխականներին» չես զարմացնի: Շատ ավելի բարդ է, թե ինչպե՞ս է Հայկոն սրանից հետո նայելու Նիկոլի աչքերի մեջ` հաշվի առնելով, որ նա երդումներ էր ուտում, որ Հայաստանում այլեւս նոր մոնոպոլիա չի ստեղծվելու: Իսկ ահա Հայկոն մոնոպոլիզացնում է աղբահանությունը եւ պատրաստվում է մոնոպոլիզացնել տրանսպորտը: Բայց չէ, երեւի Նիկոլն էլ դեռ գլխի չի ընկել, որ հենց իրեն է Հայկոն այսպիսով թիկունքից խփում, այլապես նրան «հրաշալի կառավարիչ» չէր համարի:

ՔԱՂԱՔԱՊԵՏ ՀԱՅԿՈՆ «ՓԱՌԱՎՈՐԱՊԵՍ» ՁԱԽՈՂԵԼ Է ԿԱՐԳԻՆ ՀԱՅԿՈՅԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА