o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌԴ դեսպանը` Հայաստանից քաղաքական ապաստան խնդրած Վ. Շիշկինի մասին (Տեսանյութ)

11.09.2019 15:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ՌԴ դեսպանը` Հայաստանից քաղաքական ապաստան խնդրած Վ. Շիշկինի մասին (Տեսանյութ)

«Իրավունքն» այսօր ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆԻՑ հետաքրքրվեց` արդյոք տեղեկություն ունի, թե ՌԴ քաղաքացի Վիտալի Շիշկինը, որը Հայաստանից քաղաքական ապաստան է խնդրել, այսօր ի՞նչ կարգավիճակում է գտնվում ՀՀ-ում: Պատասխանը կարճ էր.

​​​​​​​«Իմ խաբված ժողովուրդ, վերջում գլխիդ ես տալու». Մենուա Հարությունյան

– Չգիտեմ:

– Ինչպե՞ս ընդունեցին այդ փաստը Մոսկվայում:

– Իսկ ինչպե՞ս պետք է ընդունեին այդ փաստը Մոսկվայում: Որքանով տեղյակ եմ, որեւէ պաշտոնական արձագանք դրա հետ կապված չի եղել:

– Նման դեպքի պրակտիկա եղե՞լ է նախկինում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ:

– Որքանով տեղյակ եմ, կա պատասխան ՀՀ արդարադատության նախարարությունից, որ Հայաստանը մինչեւ այսօր երբեք քաղաքական ապաստան որեւէ մեկին չի տրամադրել: էլ ինչ ավելացնեմ, այս հարցով պետք է դիմել Հայաստանի համապատասխան մարմիններին: Մենք առաջնորդվում ենք պաշտոնական մարմինների հայտարարություներով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА