o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եթե ՍԴ-ն ճանաչեց հակասահմանադրական, մեր բոլոր խոսակցությունները հօդս են ցնդելու»

11.09.2019 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Եթե ՍԴ-ն ճանաչեց հակասահմանադրական, մեր բոլոր խոսակցությունները հօդս են ցնդելու»

Ներքաղաքական օրակարգային հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՆԱՏՕ-ական մի շարք դասընթացների մասնակցած եւ մոլոկանների համայնքը ԱԺ-ում ներկայացնող ԱԼԵՔՍԵՅ ՍԱՆԴԻԿՈՎԻ հետ:

«Փոխվարչապետի ասածի համար վաղը մեր քթից բերելու են». Գեւորգ Պետրոսյան

Նախ անդրադառնանք Ամուլսարի խնդրին. վարչապետն ասաց, որ «Լիդիանին» չեն արգելելու Ամուլսարի հանքը շահագործել: Իսկ Ամուլսարից ժողովուրդը տեղեկացնում է, որ թույլ չեն տալու: Ի՞նչ կասեք այս ամենի մասին:

Աենաիդելական վիճակը կլիներ, որ Ամուլսարը մնար սար, իսկ Ամուլսարից, որպես հանք, ակնկալվող եկամուտները ստանայինք, Ջերմուկը որպես տուրիստական կենտրոն շահագործելուց: Բայց այս պահին, ինչպես ասում են` ունենք այն, ինչ ունենք: Ժառանգել ենք մի իրավիճակ, երբ արդեն աշխատանքների մի մասը կատարված է, այսօր «Լիդիանից» ունենք պաշտոնական երաշխիքներ, եւ ինչպես վարչապետը նշեց իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում եւ քանիցս խմբակցության հետ իր հանդիպումների ժամանակ` որեւիցե իրավական հիմք այս պահին կառավարությունը չունի «Լիդիանի» հետագա աշխատանքները կանխելու կամ արգելելու համար: Բայց հաշվի առնելով ուշադրության նմանատիպ բարձր աստիճանը թե՛ հասարակության, թե՛ քաղաքական բոլոր ուժերի կողմից, կարծում եմ` բոլորս էլ չենք թուլացնելու մեր տեմպը եւ վերահսկողական բոլոր մեխանիզմները կիրառելով` ուշիուշով հետեւելու ենք «Լիդիանի» բոլոր աշխատանքներին: Եվ եթե այդ աշխատանքների ընթացքում, իսկապես, ժողովրդի մտահոգությունը իրավացի կլինի եւ էկոլոգիական վտանգների առաջ կկանգնենք, կառավարությունն այդ ժամանակ կունենա լծակներ` կասեցնելու այդ գործընթացը:

Չգիտեմ, թե Անդրանիկ Քոչարյանի արժեհամակարգում որն է վճռական պահը և հետաքրքիր էլ չէ. Գևորգ Գևորգյան

Այսինքն` ոչ թե կանխենք, այլ սպասենք, որ հանքի պատճառով հետեւանքները լինեն, նոր խնդրին անդրադառնա՞նք:

Ոչ թե հետեւանքները ստանանք, այլ հետեւենք պրոցեսին: Մարդիկ երաշխավորում են, որ գործընթացը լինելու է այնպես, ինչպես պահանջում է էկոլոգիական միջազգային չափանիշները: Պետությունն այսօր իրավական լծակ չունի եւ չունենալով հանդերձ` որեւիցե քաղաքական որոշում կայացնելը իրականում շատ ավելի մեծ վտանգներ կարող են ունենալ` թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ միջազգային ներդրումային առումով: Դրա համար պետք է գործենք եղած պայմանների շրջանակում:

65,12%-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՄՈԶՎԱԾ ՄՆԱԼ, ՈՐ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ

Դուք փորձում եք մեղքը գցել նախկինների վրա, բայց Ն. Փաշինյանն ասում էր, որ անգամ արբիտրաժային դատարանում հայտնվելը չի կաշկանդի Ձեր իշխանությանը, որպեսզի ի շահ ժողովրդի որոշում կայացվի: Ինչպե՞ս հասկանանք:

Այստեղ նախկինների կամ ներկաների ժառանգության խնդիրը չէ: Խոսքը միջազգային պայմանագրի մասին է, որը, այո, գործող կառավարությունը ժառանգել է եւ այսօր կրում է պատասխանատվություն` իր ժառանգած բոլոր միջազգային պայմանագրերի եւ պարտավորությունների համար: Այսինքն` ստանձնել ենք մի իրավիճակ, որից հիմա փորձում ենք համապատասխան գործողություններով եւ նվազագույն վնասներով դուրս գալ` ընտրելով, այսպես ասած, չարյաց փոքրագույնը:

11 ամսում ընդամենը 4 նիստ. հանձնաժողովն անգործության է մատնվել

ԱԺ-ում օրերս բավական թեժ քննարկվեց ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով արգելվում էր անչափահասների շրջանում այլասերվածության քարոզը: Սակայն «Իմ քայլը» դեմ էր: Փաստորեն, կո՞ղմ եք անչափահասների շրջանում այլասերվածության քարոզին:

Կոնկրետ այդ օրինագծին ես քվեարկել եմ ձեռնպահ` հաշվի առնելով մի կողմից թե՛ իշխող խմբակցության դիտարկումներն առ այն, որ արդեն քրեական օրենսգրքով նման բաներ նախատեսված են, եւ այդ օրինագիծը լրամշակման ու լրացուցիչ քննարկման կարիք ունի, եւ մյուս կողմից, հաշվի առնելով, որ մի համայնքի ներկայացուցիչ եմ, որտեղ բացառված է նմանատիպ արատավոր երեւույթները, եւ ինքս դաստիարակվել եմ նման ընտանիքում, որտեղ դեմ են ոչ  ավանդական կողմնորոշումներին եւ այլ նմանատիպ արատավոր երույթներին: Այսինքն` այդ հարցով ցուցաբերել եմ նեյտրալ դիրքորոշում` հասկանալով, որ դեռ այդ հարցին կանդրադառնանք: Այն դեռեւս քննարկվելու է, գնալու է համապատասխան հանձնաժողովներ, եզրակացություն է տրվելու: Այնպես որ, ոչ թե դեմ քվեարկելով փակեցինք այդ հարցը եւ դեմ ենք պարոն Պետրոսյանի նախագծին, այլ հաջորդ քննարկումների համար տեղ ենք թողել, որպեսզի այն լրամշակվի ու հետ գա ԱԺ:

«Այլեւս չեն թաքցնում, որ նպատակն ընտանեկան ինստիտուտը ոչնչացնելն է» (Տեսանյութ)

Այսինքն Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցո՞ւմ էլ եք ձեռնպահ, թե՞ դիրքորոշում ունեք:

Բազմիցս նշել եմ, որ դեմ եմ ցանկացած տիպի բռնությանը, հատկապես ընտանիքներում եւ հատկապես կանանց հանդեպ: Իսկ մյուսը զուտ իրավական պրոցեսն է, որով հիմա անցնում է Ստամբուլյան կոնվենցիան: Որքանով տեղյակ եմ, այն պետք է ստանա ՍԴ-ի եզրակացությունը: Այսինքն` իրավական մի շարք պրոցեսներ կան, որ դեռ ԱԺ օրակարգ հասնելուն ընդառաջ այդ կոնվեցիան պետք է անցնի, ուստի` եկեք սպասենք, մինչեւ այդ պրոցեսներն անցնեն, որովհետեւ վաղը եթե հանկարծ ՍԴ-ն ճանաչեց հակասահմանադրական, մեր բոլոր խոսակցությունները հօդս են ցնդելու:

Ծառուկյանըՙ Վիտալի Բալասանյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մասին

ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի վիճարկած երկու հոդվածներից մեկը, բայց այդ մասին այսօր խոսակցություններ կան, եւ նաեւ դատախազությունը չի շտապում ընդունել: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

Այստեղ երեւի ավելի շատ իրավաբանական ոլորտի մասնագետների մեկնաբանությունների անհրաժեշտություն եմ տեսնում: Ինքս տնտեսագետ լինելով` չէի ուզենա մտնել նեղ իրավաբանական պոլեմիկայի մեջ` զուտ պրոֆեսիոնալիզմի գործոնը հաշվի առնելով:

Փաշինյանի կառավարությունը՝ իր ապազգային քաղաքականությամբ պարարտ հող է ստեղծում ագրեսոր ադրբեջանի նկրտումների համար. Գևորգ Գևորգյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА